Մատչելի հղումներ

Օբամա: Մոտ օրերս դաշնակից ուժերը “Դաեշ”-ի նոր թիրախներ կոչնչացնեն


U.S. President Barack Obama speaks CIA

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է “Դաեշ”-ի դեմ պայքարում հաջողություններին և ձեռնարկվելիք քայլերին` նշելով, որ ահաբեկչական խմբավորման անդամների թիվը կտրուկ նվազել է:

Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) շտաբում ԱՄՆ-ի ազգային անվտանգության թիմի հետ կայացած իր զրույցից հետո նախագահ Օբաման չորեքաբթի օրը նշել է, որ Իրաքում և Սիրիայում “Դաեշ” ահաբեկչական խմբավորումը պաշտպանողական դիրքում է գտնվում:

Նրա խոսքերով, Բրյուսելի, Ստամբուլի և Իրաքի ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում անմեղ մարդիկ և երեխաներ են զոհվել, միայն ամրապնդում են ժողովրդի համախմբվածությունը և ստիպում, որ քայլեր ձեռնարկվեն նման ահաբեկչական խմբավորումներին երկրագնդի երեսից վերացնելու համար:

CIA
CIA

Նախագահը նաև նշել է, որ Սիրիայում և Իրաքում “Դաեշ”-ի ներկայությունը շարունակում է նվազել, և զինյալների թիվը վերջին երկու տարիների հաշվարկով, ամենացածր ցուցանիշն ունի:

“Տեղաշարժվել ու ուժեր կուտակելը նրանց համար այժմ ավելի դժվար է, քան երբևէ: Երբ նրանք նման փորձեր են ձեռնարկում, մենք դա անմիջապես ճնշում ենք: “Դաեշ”-ին դեռևս հաջողվում է Սիրիայում և Իրաքում որոշ հաջողությունների հասնել, սակայն նախորդ ամռանից ի վեր նրանք չեն կարողացել որևէ խոշոր հարձակողական գործողություն ձեռնարկել տարածաշրջանում”:

Նախագահը նաև հայտնել է, որ մոտ օրերս դաշնակից ուժերը մտադիր են ոչնչացնել “Դաեշ”-ի մեծաթիվ թիրախներ: Ինչպես նաև կրկնել է, որ “Դաեշ”-ին հաղթելու միակ միջոցը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ի պետական մարմինները ընդունեցին Մոսուլի հարավում ԱՄՆ-ի ռազմական հենակետի գոյության փաստը: Եվ նախորդ ուրբաթ “ՍիԷնԷն” (CNN) հեռուստակայանն էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ևս 250 հատուկ ջոկատայիններ ուղարկել Սիրիա:

XS
SM
MD
LG