Մատչելի հղումներ

Պուտինի ղեկավարած Ռուսաստանում Ստալինի աջակիցներն ավելանում են


Անցյալի ստվերները հանգիստ չեն տալիս այսօրվա Ռուսաստանին: Երկրի Կոմունիստական կուսակցությունը տոնում է խորհրդային շրջանի առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծննդյան օրը:

«Այսօր Ստալինի փորձն ու քաջությունը, նրա հանճարն ու տաղանդը պետք է ներքաշեն բոլոր պետական այրերը, ովքեր Ռուսաստանի համար բարի, երջանիկ եւ ինքնիշխան ապագա են ցանկանում», - ասում է ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Ստալինի կողմնակիցները տեսնում են նրա միայն մեկ կողմը, որտեղ նա հանդես է գալիս որպես Երկրորդ աշխարհամարտի տարիներին երկիրն առաջնորդած ուժեղ ղեկավար, սակայն աչք են փակում Ստալինի գործած դաժանությունների, այդ թվում՝ միլիոնավոր մարդկանց սպանության եւ Գուլագում տանջամահ անելու իրողության վրա:

«Նա հրեշ է, դժոխքի ծնունդ: Նա մարդ չէ, այլ՝ ահավոր մի բիծ Ռուսաստանի եւ աշխարհի պատմության վրա», - ասում է ռուսաստանցի ուսուցչուհի Գալինա Պետրովան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սակայն խորհրդային ժամանակների վերականգնումն ու Ստալինի աջակիցների աճը դիտարկում է որպես դրական ուղղություն:

«Այդ տեսակետից, Պուտինը վերախմբագրում է պատմությունը՝ մտադրություն ունենալով ստեղծել սեփական պատկերը, որպես Ստալինի նման ուժեղ առաջնորդ», - ասում է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Կոլեսնիկովը:

Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Կոլեսնիկովի խոսքով, Պուտինի կողմից Ղրիմի բռնակցումը ՌԴ-ում արթնացրել է կայսրության կարոտը: Սակայն, Ռուսաստանի հանրային կարծիքը բավականին փոփոխական է, հիշեցնում է փորձագետը:

XS
SM
MD
LG