Մատչելի հղումներ

Կոնգրեսը սպասում է Օբամայի հետ առճակատմանը


ԱՄՆ-ի Կոնգրեսն ունի 6Օ օր՝ հաստատելու կամ մերժելու Իրանի հետ միջուկային հարցերով կնքված գործարքը եւ ժամացույցի սլաքն արդեն առաջ է շարժվում։ Իսկ Կոնգրեսում հանրապետականները հիմնականում դեմ են այս գործարքին, որը, ըստ սենատոր Լինդզի Գրահամի,

՝՝Մենք նրանց տվել ենք ռումբ ու հրթիռ պատրաստելու հնարավորություն։ Տվել ենք նաեւ դրա համար ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն։

Կարծում եմ, դուք գործարքը կնքելիս խաբվել եք, ասել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը։
Պետքարտուղար Ջոն Քերրին պնդում է, որ Վիեննայում կնքված գործարքը միջուկային զենք արտադրելու հնարավորությունից Իրանին հետ պահելու միակ միջոցն էր։ Նրա խոսքերով, Իրանն արդեն ուներ 1Օից 12 ատոմային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութ։ Նրանք արդեն 19 հազար ցենտրիֆուգ ունեին, ասել է նա։

Դեմոկրատներից շատերը դեռեւս չեն հայտնել իրենց դիրքորոշումը։ Նրանցից սենատոր Բեն Քարդինն ասել է, թե ՝՝Մենք չենք վստահում Իրանին, սակայն պարտավոր ենք զերծ մնալ զգացմունքներից։ Ու պիտի այժմ տեսնենք, թե այս գործարքի արդյունքում Իրանը շարունակելու է գնալ միջուկային զենք արտադրելու, թե դրանից հրաժարվելու ուղով՛՛։

Այս ընթացքում հեռուստատեսային որոշ ալիքներով շարունակվում են գործարքը մերժելու կոչերով գովազդները։ Մյուս կողմից հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է կնքված գործարքին։ Սակայն թե արդյոք գործարքի արդյունքում Թեհրանը կդառնա միջուկազերծ երկիր, շատերի համար դեռեւս հարցական է մնում։

XS
SM
MD
LG