Մատչելի հղումներ

Օբամա. Մեր հզորությունը պատերազմում կախված է մեր տնտեսական հզորությունից


Հատված Արտերկրի պատերազմների վետերանների 116-րդ համագումարում ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի ելույթից.

Մենք առաջնորդվում ենք նոր տեսակի հզորության գաղափարով, Ամերիկյան հզորության նոր տարբերակով՝ ավելի խելացի, ավելի լայն: Մի գաղափարով, որը հիմնված է ոչ միայն մեր անպարտելի ռազմական հզորության, այլեւ մեր ազգային հզորության մյուս բաղադրամասերի վրա: Այդ գաղափարն սկսվում է գիտակցումից, որ մեր հզորությունը պատերազմում կախված է մեր տնտեսական հզորությունից, որը մենք պետք է զարգացնենք այստեղ՝ մեր տանը: Որպես ամերիկացիներ, մենք կարող ենք հպարտ լինել միասնաբար ձեռք բերված առաջընթացով. Մենք 5 տարի անընդմեջ մասնավոր հատվածում նոր աշխատատեղերի աճ ենք արձանագրում, հասցնելով այն 13 միլիոն աշխատատեղի, գործազրկության մակարդակն ամենացածրն է վերջին 7 տարիների ընթացքում, ամերիկյան արտադրողները, մեր մեքենաշինությունը բարգավաճում են, Ամերիկայում արտադրված ապրանքների արտահանումը աննախադեպ բարձր է, իսկ ամերիկյան աշխատավորների աշխատավարձն աճում է: Այս զարգացումը, հզորությունն ու առաջընթացը մեր պետության ազգային անվտանգության հիմքում են:

XS
SM
MD
LG