Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխարհի գերհզոր պետությունների ու Իրանի միջեւ Վիեննայում անցկացվող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետը լրանալուց մի քանի ժամ առաջ կողմերը հայտարարեցին, թե չեն երկարաձգելու ստորագրման համար նախատեսված ժամկետը, սակայն եկող մի քանի օրերին շարունակելու են աշխատանքներն այս ուղղությամբ։ Գործարք, որ այսօր ավելի շատ առեւտրի է նմանվում։ Իրանը վաճառում է միջուկային զենք կառուցելու իր հնարավորությունները, մյուս կողմը՝ այն փոխանակում միջազգային պատժամիջոցներից հրաժարվելու իր պատրաստակամության հետ։
Ինչպես էներգետիկ հարցերով վերլուծաբան Ստեֆանի Քուքն է ասում, այս պայմանագիրն ուրույն է իր բնույթով, քանի որ ստուգումներ անցկացնելու հնարավորություններն ավելի մեծ են, քան նախկին որեւէ համաձայնագիր էր նախատեսում։ Ստուգումներն, ասում է նա, ավելի ուշ կկենտրոնանան այնպիսի նյութերի ու սարքավորումների ներկրման վրա, որոնք անհրաժեշտ են միջուկային զենք արտադրելու համար։
Նաեւ հնարավորություններ են ստեղծվելու ուսումնասիրել այն տեղանքը, որտեղ ըստ կասկածների, անց է կացվում միջուկային գործունեություն։
Քուքի խոսքերով սակայն, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ստուգումներն ունեն նաեւ սահմանափակումներ։
՝՝Գործակալությունը միշտ էլ դժգոհել է ստուգումներ անցկացնելու այն պայմաններից, ըստ որոնց, մինչեւ ստուգումներ սկսելը, հարկավոր է տեղեկացնել ղեկավարությանը, ինչն էլ տալիս է անհրաժեշտ ամեն ինչ թաքցնելու համար ժամանակ՛՛։
Այլ փորձագետներ ավելի լավատես են ստուգումներ անցկացնելու հարցում, սակայն կանխատեսում են, որ պատժամիջոցների հարցն ավելի բարդ է լինելու։
Բեհզուր Բայաթ
ԱԷՄԳ-ի նախկին խորհրդական
ԱԷՄԳ-ի նախկին խորհրդական Բեհզուր Բայաթի խոսքերով.
՝՝Խնդիրն այն է, թե ինչպես են հանվելու պատժամիջոցները։ Իրանը կուզենար դա արվեր շատ արագ, սակայն չէ որ այդպես լինել չի կարող։ Դրա համար պահանջվելու են իրավական ու քաղաքական մանեւրելու ձեւեր ոչ միայն Իրանում, այլ նաեւ՝ միջազգային համայնքում։
Այդ պատճառով է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծելու ամենամեծ խնդիրը ստգումների ու պատժամիջոցների ժամկետների հարցն է, իսկ գլխավոր խոչընդոտը՝ կողմերի միջեւ անվստահությունը։
The timing of both the inspections and sanctions relief, Bayat says, could be the nuclear deal's biggest obstacles going forward because there is "mistrust on both sides."
((Heather Murdock, VOA News, Vienna))