Մատչելի հղումներ

Նման ցույցեր այսօր չեն կարող տեղ գտնել Ռուսաստանում կամ Ադրբեջանում


Armenia Protest
Armenia Protest

Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի իրադարձությունները։

՛՛Հայաստանում վերջին օրերին տեղ գտնող իրադարձությունները դրական եմ գնահատում՝՝,- ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշեց Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին։

Փաստը, որ Հայաստանում կարող են այսպիսի ցույցեր կազմակերպվել խոսում է երկրում գոյություն ունեցող գործուն քաղաքացիական հասարակության գոյության մասին, որին հուզում են երկրի տնտեսական եւ քաղաքական խնդիրները։

՛՛ Նման ցույցեր այսօրվա դրությամբ չեն կարող տեղ գտնել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Բելառուսում ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի երկրներում, այդ առումով սա դրական է խոսում Հայաստանի մասին, սակայն համոզված եմ, որ կառավարությունը կցանկանար

արդյունավետ ճնշում գործադրել ցուցարարների նկատմամբ եւ այժմ փորձում է իր լծակները, դեռ կտեսնենք, թե դա ինչի կարող է հանգեցնել՝՝

Սթրոնսկին հավելում է, որ խաղաղ սոցիալական բնույթ կրող ցույցերը կարող են վերածվել քաղաքական ցույցերի այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունը լուրջ փոխզիջումների չգնա։

Հարցին, թե արդյոք Հայաստանում ծավալվող իրադարձությունները ունեն ընդհանրություններ Ուկրաինական Մայդանի հետ, Սթրոնսկին պատասխանում է, որ կան որոշ ընդհանրություններ, սակայն Ուկրաինայի դեպքում իրավիճակը այլ էր, Ուկրաինայի քաղաքական դաշտը տարբերվում է Հայաստանյան քաղաքական դաշտից։

Ուկրաինայում համատեղ գործում էին Արեւմտամետ եւ Ռուսամետ քաղաքական ուժեր, հայաստանում չկա ուժերի այսպիսի տարանջատում։

Մինչդեռ վերլուծաբան Իգոր Դանչենկոն, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում նշեց, որ սկզբունքայնորեն այս երկու շարժումները ունեն ընդհանրություններ։

՛՛Հայաստանում հակակառավարական ցույցերը սկսվել էին դեռ նախագահական ընտրություններից հետո, հայտնի է, որ Հայաստանի ժողովրդի շրջանում ներկա ղեկավարությունը ժողովրդայնություն չի վայելում, այս առումով Մայդանի հետ զուգահեռներ կան՝՝։

Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նշում է, որ այս շարժման ամենադրական կողմերից մեկն այն է, որ դրա շարժիչ ուժը նոր սերունդն է, սերունդ, որը հետագայում ինքը պետք է կերտի Հայաստանի ապագան, դրանից ելնելով կարելի է ասել, որ Հայաստանին կարող է սպասել խոստումնալից ապագա։

XS
SM
MD
LG