Երեւանում այս պահին շարունակվում է բողոքի ցույցը՝ կառավարությունից պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու մասին որոշումը։ Ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկում ցույցը ցրելու ուղղությամբ։ Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նաեւ չի խոչընդոտել ցուցարարներին բարիկադներ կառուցելու գործում։
Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է հանդիպում անցկացնել ակտիվիստների մի խմբի հետ՝ քննարկելու համար ցուցարարների պահանջները, սակայն առաջնորդները հրաժարվել են ընդունել առաջարկը ու պահանջում են էլեկտրաէներգիայի գինը չբարձրացնելու մասին պաշտոնական հայտարարություն։
Ցուցարարները հայտարարել են, որ փողոցներում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի կանխել գները բարձրացնելու ռուսական ընկերության ջանքերը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, թե անհրաժեշտության դեպքում ոստիականությունը կդիմի ուժի։ Տարբեր քաղաքներից նորանոց ցուցարարներ են ժամանում Մարշալ Բաղրամյանի պողոտա։