Մատչելի հղումներ

Նոր հարձակումներ Ուկրաինայի տարածքում


Ուկրաինայի պետական զորքերը եւ ապստամբ ուժերը ներգրավվել են արեւելյան Դոնեցկում վերսկսված պայքարում:

«Այսօր, նրանք հարված են հասցրել Մարինկա քաղաքին, հետո կհարձակվեն Ադվինկա քաղաքի վրա, բայց նրանք բավականաչափ ռեսուրսներ չունեն իրականացնելու այնպիսի հարձակում, ինչպիսին նրանք անցյալում իրականացրեցին Դեբալցեվե քաղաքում»:

Երկու կողմերն էլ զոհեր են արձանագրել:

«Մենք բավականին խորը ներթափանցեցինք դեպի մարտական տարածք։ Չէինք կարող այնտեղ երկար մնալ, քանի որ շրջապատման մեջ հայտնվելու վտանգ կար»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի օրը զգուշացրել է ռուսամետ ապստամբների կողմից լայնածավալ հարձակումների «հսկայական վտանգի» մասին:

«Ռուս զինծառայողների տեղակայումը ռուս-ուկրաինական սահմանում անցած տարվա համեմատ 1,5 անգամ մեծ է»:

Ռուսաստանը կտրականապես հերքում է նման հայտարարությունները: Սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հինգշաբթի վերահաստատել է իր նախկինում արված հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը զինվորական սարքավորում է մատակարարում անջատվողականներին:

«Մինսկի սեպտեմբերյան համաձայնագրի եւ փետրվարին համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու ծրագրի միջև ընկած ժամանակահատվածում ռուս անջատվողականները Ուկրաինայի տարածքից զավթել են հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նրանց ստորագրած պայմանագրի ուղղակի խախտում է»:

Ռուսաստանի հարեւան երկրներից շատերը նույնպես մտահոգություն են հայտնել: ՆԱՏՕ-ն տարածաշրջանում իր դաշնակիցներին ներկայումս փորձում է հավաստիացնել, որ նրանց անվտանգությունն ապահովված է։

«Մենք պատրաստվում ենք Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լեհաստանում զինվորական ուժեր տեղադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ռուսական ագրեսիան կանխելու եւ մեր դաշնակիցների անվտանգությունը ապահովելու համար:

ՄԱԿ-ի համաձայն, 2014 թ. ապրիլից ի վեր Ուկրաինայում ավելի քան 6400 մարդ է սպանվել:

XS
SM
MD
LG