Մամուլի ազատությունն անկում է ապրում աշխարհում
Մամուլի ազատությունն անցյալ մեկ տասնամյակի ընթացքում գրանցել է ամենացածր ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է Freedom House կազմակերպությունը, որի այս տարվա զեկույցի համաձայն աշխարհի 197 երկրների միայն 14 տոկոսում է մամուլը լիովին ազատ։ 42 տոկոսում մամուլը կիսազատ վիճակում է, իսկ 44-ում՝ ոչ ազատ։