Մալարիայի դեմ պայքարի նոր ձեւ
Բուրկինա Ֆասո պետության գիտնականներից մեկն արժանացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերակցության մրցանակին՝ մալարիա հիվանդությունը տարածող մոծակներին ոչնչացնելու նոր եղանակ առաջարկելու համար։ Իսկ նոր եղանակների կիրառումը կարեւոր է այն պատճառով, որ ե՛ւ մալարիան ե՛ւ այս հիվանդությունը տարածող մոծակները ժամանակ առ ժամանակ դիմադրողականություն են ձեռք բերում դեղերի ու միջատասպան թույների դեմ։