Մատչելի հղումներ

Ինդոնեզիայում ավարտվեցին համատեղ զորավարժությունները


ASEAN drills
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:41 0:00

Ինդոնեզիայում ավարտվել են հակաահաբեկչական ռազմական գործողություններ իրականացնող 1Օ պետությունների մասնակցությամբ անցկացված ռազմախաղերը։ Երկուշաբթի օրը սկսված համատեղ զորավարժություններին մասնակցել է 872 զինվորական ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Նոր Զելանդիայից ու Հարավային Կորեայից։

2ՕՕ2 թվականից ի վեր, երբ Բալի քաղաքում Ջամաահ Իսլամիահ ռազմատենչ խմբի հետ կապեր ունեցող ահաբեկիչներն իրականացրին մի քանի պայթյուն, մահմեդական բնակչությամբ աշխարհի ամենախոշոր երկիրը՝ Ինդոնեզիան պայքար է մղում զինված ծայրահեղականների դեմ։ Հիշեցնենք, որ Բալիի հարձակմանը զոհ էր գնացել 2Օ2 մարդ՝ հիմնական մասը արտասահմանցի զբոսաշրջիկներ։

XS
SM
MD
LG