Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան արգելում է ամերիկացի դեսպանորդի մուտքը


Քենեթ Բեյ
Քենեթ Բեյ

Հյուսիսային Կորեան չեղյալ է հայտարարում ամերիկացի դեսպանորդին ներկայացված այստեղ այց կատարելու հրավերը։ Փհենյանը դա բացատրում է Կորեական թերակղզում անցյալ շաբաթ անցկացված ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններով։

Ամերիկացի դեսպանորդ Ռոբերտ Քինգն ուրբաթ օրը Տոկիոյից մեկնելու էր Փհենյան՝ խնդրելու համար տեղի իշխանություններին մարդասիրական նպատակներով ազատ արձակել ծագումով կորեացի, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի Քենեթ Բեյին։ Սակայն Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, թե ռազմական վարժանքն անհնար է դարձրել մարդասիրական հարցերով երկխոսությունը։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որտեղ ասված է, որ այն ՝՝զարմացած ու հիասթափված է՛՛ Հյուսիսային Կորեայի կողմից ընդունված այս որոշումով։

ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան անցյալ շաբաթ անց էին կացրել համակարգչային եղանակով ուղորդվող ռազմական վարժությունները՝ ստուգելու համար Հյուսիսի կողմից հնարավոր որեւէ հարձակում կանխելու միասնական հնարավորությունները։ Ամեն անգամ, երբ երկու դաշնակից այս պետություններն անց են կացում զորախաղեր, Հյուսիսը երկուսին մեղադրում է պատերազմի նախապատրաստվելու մեջ։

Քենեթ Բեյը 44-ամյա քրիստոնյա միսիոներ է, որին անցյալ տարի Հյուսիսային Կորեայում ձերբակալել էին, երբ նա այստեղ էր ժամանել որպես զբոսաշրջիկների ուղեկցորդ։ Նա մեղադրվում է Հյուսիսային Կորաեայի կառավարությունը տապալելու փորձերի մեջ ու այժմ կրում է իր դեմ ներկայացված 15 տարի ծանր աշխատանքային գաղութում անցկացնելու պատիժը։

XS
SM
MD
LG