Թուրքիա. Աշխարհիկություն, թե՞ իսլամ. Թե՞ իշխանության պայքար
Թուրքիայի դատարանում բանակի բարձրաստիճան հրամանատարների, քաղաքական գործիչների, գրողների ու կառավարությունը տապալելու մեջ մեղադրվող մի շարք այլ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները դարձել են այստեղ ներքին լարվածության պատճառ, քանի որ դատարանի առջեւ կանգնած 275 կասկածյալների աջակիցները հավատացած են, որ այս ամենը վարչապետ Ռեջեփ Էրդողանի գրած սցենարն է՝ իր հակառակորդներին չեզոքացնելու համար։