Մատչելի հղումներ

Սնոուդընը հեռացել է Հոնկոնգից




Չինաստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ում լրտեսության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոոուդընը հեռացել է Հոնկոնգից դեպի Մոսկվա, որտեղից մտադիր է ուղեւորվել երրորդ մի երկիր։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ԱՄՆ-ում գաղտնի ծառայությունների կողմից մարդկանց հեռախոսային խոսակցությունների գրանցումների մասին փաստը հրապարակելու մեջ։

Խոսք կա այն մասին, որ Սնոուդընը կարող է ապաստան փնտրել Իսլանդիայում կամ Էկվադորում։ Չեն բացառվում նաեւ Կուբան ու Վենեսուելան։

Իսլանդիայի ներքին գործերի նախարարության խոսնակն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակցին ասել է, թե այն որեւէ պաշտոնական դիմում Սնոուդընից դեռեւս չի ստացել եւ ավելացրել, որ նման դիմում կարելի է գրել միայն երկրի տարածքում գտնվելու ժամանակ։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը շաբաթ օրն էր հայտնել, որ Վաշինգտոնը խնդրել է Հոնկոնգին արտաքսել Սնոուդընին։ Վերջինս պնդում է, թե իր արարքը հիմնված է եղել այն համոզվածության վրա, որ անհատ անձանց զանգվածային հետախուզումը ոտնահարում է մարդու իրավունքները։

Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, որ նման հեռախոսային զրույցները գրանցելու արդյունքում հաջողվել է 2ՕՕ1 թվականի ահաբեկչական հարձակումներից ի վեր աշխարհի տարբեր հատվածներում կանխել ահաբեկչական առնվազն 5Օ հարձակում։

XS
SM
MD
LG