Ալբանացիներն այսօր ընտրում են նոր խորհրդարան, ինչի արդյունքները կարեւոր նշանակություն կունենան այս երկրի կողմից Եվրոպական Միությանն անդամակցելու գործում։
Արեւմտուտքն ուշադրությամբ է հետեւում ընտրությունների ընթացքին, երկիր, որտեղ 1991 թվականին կոմոնիստական կարգերի տապալումից ի վեր երբեք չեն գրանցվել ազատ ու արդար ընտրություններ։ Եվրոպան մտահոգված է այս երկրում ժողովրդավարության շարունակ հետընթացով։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ընտրություններում չնչին առավելություն ունի մայրաքաղաք Տիրանայի նախկին քաղաքագլուխ Էդի Ռամայի Սոցիալիստական կուսակցությունը, որը 2ՕՕ9 թվականին պարտություն էր կրել վարչապետ Սալի Բերիշայի կառավարող կուսակցությունից։
Ընտրությունների արդյունքները վերջնական հաստատում են ստանալու երկրի դատարանի կողմից, քանի որ ընտրական հանձնաժողովը քաղաքական հարցերի շուրջ մեծ տարաձայնությունների պատճառով ապրիլ ամսին կազմալուծվել էր։
Երկրի հյուսիսարեւմտյան մի շրջանից ստացված լուրերի համաձայն, ընտրությունների ժամանակ բռնկված վիճաբանության արդյունքում մեկ մարդ սպանվել է, մյուսը՝ ստացել մարմնական վնասվածքներ։