Մատչելի հղումներ

Բախումներ Լիբանանում Հեզբուլլահի ու Սիրիայի ապստամբ ուժերի միջեւ


Սիրիայի հետ սահմանին, Լիբանանի տարածքում Սիրիայի ընդդիմադիր ուժերի ու Հեզբուլլահի միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 15 ապստամբ է սպանվել։ Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն, Հեզբուլլահը տվել է մեկ զոհ։

Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող հակամարտությունն աստիճանաբար մուտք է գործում հարեւան Լիբանան, որտեղ հյուսիսային Տրիպոլի քաղաքում գրանցվել են ուժեղ մարտեր։ Հրթիռային հարվածի տակ են հայտնվել Բեքաայի հովիտն ու հարավային Բեյրութը։

Շիա մահմեդականների Հեզբուլլահ խմբավորումը, որն աջակցություն է ստանում Իրանի կողմից հովանավորվող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունից, մարտեր է մղում՝ Սիրիայի ապստամբ ուժերին սահմանային Քուսաիր քաղաքից դուրս մղելու նպատակով։ Իսկ ահա Լիբանանի սուննի մահմեդական զինյալները միացել են Սիրիայի ապստամբ ուժերին, ում նպատակը Բաշար ալ Ասադի կառավարությունը տապալելն է։

Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ ի պատասխան Քուսաիրում Հեզբուլլահի գործողությունների, իրենց կողմից հարձակումներ են իրականացվելու Լիբանանի տարբեր շրջաններում։

ՄԱԿ-ի տվյալներով, Քուսաիրում այս պահին կա 15ՕՕ վիրավոր։

XS
SM
MD
LG