՝՝Ոչ ծխախոտին՝՝ համաշխարհային օր
Մայիսի 31ին նշվում է ՛՛Ոչ ծխախոտին՝՝ համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի կառավարություններին կոչ է անում արգելել ծխախոտի գովազդները եւ վաճառքի խթանումը, որպեսզի պատանիները ծխելու չձգտեն եւ ծխողներն էլ հրաժարվեն այդ սովորությունից։ Ծխախոտը տարեկան մոտ վեց միլիոն մարդու կյանք է խլում ամբողջ աշխարհում եւ այդ թիվը գնալով աճում է։