Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիայից առաջին կին լեռնագնացը՝ Էվերեստի գագաթին


64 լեռնագնացներ, այդ թվում Սաուդյան Արաբիայից մի կին, Նեպալի հատվածից հաջողությամբ հաղթահարել են Էվերեստի գագաթը տանող ուղին։ Լեռան 885Օ մետր բարձրությամբ գագաթը շաբաթ օրը նվաճել են տարբեր երկրներ ներկայացնող 35 լեռնագնացներ եւ նրանց ուղեկցող 29 նեպալցիներ։

Լեռնագնացների շարքում է Ռահա Մոհարրաքը, որը դարձավ Սաուդյան Արաբիայից կին առաջին լեռնագնացը, ում հաջողվել է ոտք դնել աշխարհի ամենաբարձր գագաթին։

Ճամբորդությունից առաջ Մոհարրաքն ասել է, թե իր համար կարեւորն առաջինը լինելը չէ, այլ գագաթը նվաճելը։

Էվերեստի գագաթին հնարավոր է հասնել միայն Նեպալի կամ Տիբեթի կողմից։ Այստեղ մինչ այժմ հասել է 3ՕՕՕ մարդ։ Այստեղ հասնելու համար ամենաբարենպաստ ամիսը մայիսն է։


XS
SM
MD
LG