Մատչելի հղումներ

Ֆրանսիային մտահոգում են ալ-Քաիդայի սպառնալիքները


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասում է, թե իր երկիրը լուրջ է ընդունում արտասահմանյան երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ հարձակումներ իրականացնելու ալ-Քաիդայի հյուսիսաֆրիկյան մասնաճյուղի կողմից ներկայացված սպառնալիքները
Ահաբեկչական այս կազմակերպության ղեկավար Աբու Օբեյդա Յուսեֆ ալ Աննաբին ինտերնետում տեղադրված մի տեսագրությամբ կոչ է անում ՝՝աշխարհի մահմեդականներին՛՛ հարձակումներ գործել ֆրանսիական հաստատությունների վրա՝ հայտարարելով, որ դրանք իրենց ՝՝օրինական թիրախներն են՛՛։
Ֆրանսիայի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրն ասել է, թե Ֆրանսիայի կողմից ղեկավարվող ուժերը մեծ կորուստներ են պատճառել Մալիում իսլամիստական խմբերին, սակայն այս սպառնալիքով հանդես եկած այսպես կոչված Մահմեդական հյուսիսարեւմտյան Աֆրիկայոիւմ ալ-Քաիդա կազմակերպությունը դեռեւս բջիջներ ունի Մալիի սահմաններից դուրս, ինչն էլ սպառնում է վտանգով։

Հիշեցնենք, որ ֆրանսիական զորքերը Մալի ներխուժեցին հունվար ամսին՝ թույլ չտալու զինյալ մահմեդական խմբերին առաջ շարժվել դեպի մայրաքաղաք։
Ֆրանսիան այժմ աստիճանաբար դուրս է բերում իր ուժերը Մալիից։ Նախկին 4ՕՕՕ թվակազմից այսօր Մալիում է մնացել ֆրանսիացի 1ՕՕՕ զինվորական։
XS
SM
MD
LG