Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան չունի ԱՄՆ-ի քաղաքացուն ազատ արձակելու մտադրություն


Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե այստեղ ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացու ազատ արձակման հարցով չի ընդունելու ամերիկացի եւ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ այս հարցը չի դարձնելու քաղաքական որեւէ բանակցության քննարկման առարկա։

Ծագումով կորեացի, սակայն նաեւ ԱՄՆ-ի քաղաքացի Քենեթ Բաեն Հյուսիսային Կորեայի Ռեյսըն քաղաքում կալանավորվել էր նոյեմբեր ամսին՝ մեղադրվելով իշխանության տապալման ուղղությամբ իրականացվող գործունեության մեջ։ Անցյալ տարվա վերջին նրա նկատմամբ կայացվել է ազատազրկումը ծանր աշխտանքային գաղութում 15 տարի անցկացնելու մասին վճիռ։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե ամերիկյան մամուլը հաճախ է գրում քաղաքական նպատակների իրագործման համար նրան ազատելու հնարավորության մասին։ ՝՝Սակայն չնայած անցյալում մարդասիրական նպատակների համար նման մի քանի կալալանավորների ազատ արձակման փաստին, այս դեպքում նրան ազատելու մասին խոսք լինել չի կարող՛՛, ասել է նա։

Հիշեցնենք, որ անցած մի քանի տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայում Ամերիկայի մի քանի քաղաքացիներ են ձերբակալվելուց հետո ազատ արձակվել այստեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախկին նախագահներ Ջիմի Քարթերի ու Բիլ Քլինթընի կողմից իրականացված այցերի արդյունքում։

2ՕՕ9 թվականին այստեղ 12 տարվա ազատազրկման դատապարտված հեռուստատեսային երկու լրագրողներին Փհենյանը համաձայնվեց ազատ արձակել՝ Քլինթընի կողմից իրականացված այցի արդյունքում։ 2Օ1Օ թվականին Քարթերին հաջողվել էր ապահովել 8 տարվա ազատազրկման դատապարտված կորեական ծագումով մեկ այլ ամերիկացու։

XS
SM
MD
LG