Մատչելի հղումներ

Ցառնաեւը ապաքինվում է Մասաչուսեթսի բանտային կլինիկայում


Բոստոնի մարաթոնի ժամանակ ռմբային հարձակում իրականացնելու մեջ կասկածյալ Ջոխար Ցառնաեւն այս պահին ապաքինվում է Մասաչուսեթսի բանտի բժշկական կենտրոնում, քանի դեռ իշխանությունները որոնում են հարձակումն իրականացնելու հետ կապված որոշ հարցերի պատասխաններ։

Ցառնաեւին ուրբաթ օրը Բոստոնի հիվանդանոցից տեղափոխեցին բանտի հիվանդանոց, որտեղ բուժումներ է ստանում անցյալ շաբաթ հետապնդումների ժամանակ պարանոցի շրջանում ստացած վերքերի համար։
Հիշեցնենք որ 19-ամյա Ջոխար Ցառնաեւի 26-ամյա Թամերլանը ոստիկանների կողմից սպանվել էր նույն հարձակումից հետո սկսված հետապնդումների ժամանակ։ Իշխանություններն այժմ ուզում են պարզել, թե արդյոք նրանց մայրը որեւէ դեր ունեցել է որդիներին արմատական մահմեդական ուղու վրա դնելու գործում։
Մայրը՝ Զուբեյդաթ Ցառնաեւան ու նրա նախկին ամուսինը՝ Անզորը, Ռուսաստանում հայտարարում են, թե իրենց որդիները չեն իրականացրել Բոստոնի մահաբեր հարձակումը։
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ավատել է Մասաչուսեթսի համալսարանի աղբանոցում որոնումները՝ առանց տեղեկացնելու, թե հատկապես ինչ են փորձում հայտնաբերել այնտեղ։ Ջոխար Ցառնաեւը մինչեւ հարձակումը, եղել է այս համալսարանի ուսանող։

XS
SM
MD
LG