Մատչելի հղումներ

Չինաստանում հրապարակված զեկույցը դատապարտում է խտրականությունն ԱՄՆ-ում


Պեկինը մեղադրում է ԱՄՆ-ին՝ իր իսկ քաղաքացիների լրտեսելու, կանանց ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսեւորելու եւ հրազենային հարձակումները վերահսկողությունից դուրս թողնելու մեջ։

Այս մեղադրանքները հրապարակվել են Չինաստանում մարդու իրավունքները ոտնահարելու մասին Վաշինգտոնի կողմից ամեն տարի ներկայացվող զեկույցին ի պատասխան։ Աշխարհի տարբեր երկրների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի Չինաստանին վերաբերող հատվածում ասված է, թե այս երկրում սովորական են դարձել մարդկանց նկատմամբ ճնշումներն ու բռնամիջոցները, որտեղ կառավարությունը շարունակ վախի մեջ է պահում քաղաքական ընդդիմադիրներին։
Պեկինի նախարարների խորհրդի կողմից կիրակի օրը հրապարակված զեկույցում ասված է, թե ԱՄՆ-ում նախընտրական արշավների ժամանակ քաղաքական նվիրատվությունները վնասում են այս երկրի ժողովրդավարությանը, շարունակում աճել՝ կրոնական խտրականությունը։ Զեկույցն ԱՄՆ-ին նաեւ մեղադրում է Իրաքում ու Աֆղանստանում շարունակվող պատերազմի մեջ, ինչը զեկույցի համաձայն, մարդու իրավունքների ոտնահարման մեկ այլ դրսեւորում է։
Մարդու իրավունքների պաշտպանության հարցն արդեն մի քանի տասնամյակ է դարձել է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ հարաբերությունների սրման գլխավոր պատճառ։

XS
SM
MD
LG