Տիբեթում փրկարարական խմբերը փորձում են գտնել լեռնային այս հատվածում հողի սահքի հետեւանքով հանքերից մեկի մեջ մնացած տասնյակ հանքափորներին։ Ուրբաթ օրը սկսված փրկարարական աշխատանքների ընթացքում դեռեւս չի հաջողվել փրկել ոսկու հանքի 83 հանքափորներից ոչ մեկին, չի հայտնաբերվել նաեւ ոչ մի դիակ։
Որոնման աշխատանքներն իրականացվում են երեք քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որտեղ վերջերս հաճախ էր նկատվել հողի մեղմ սահք։
Աղետը տեղի է ունեցել ծովի մակերեւույթից 46ՕՕ մետր բարձրության վրա գտնվող լեռներում։ Այս պահին այստեղ մինուս երեք աստիճան ցուրտը շներին չի տալիս հոտի միջոցով տուժածներին հայտնաբերելու հնարավորություն։
Աղետի ժամանակ հոսել է երկու միլիոն խորանարդ մետր հող։