Մատչելի հղումներ

Հեղաշրջում՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում


Կենտրոնական Աֆրիակայի Հանրապետությունում ապստամբ ուժերը գրավել են մայրաքաղաքը՝ ստիպելով նախագահ Ֆրանսուա Բոզիզին դիմել փախուստի։

Կիրակի վաղ առավոտյան սկսվել են մարտեր քաղաքում, որից հետո ապստամբներն ուղղություն են վերցրել դեպի նախագահական պալատ։

Իշխանությունները պաշտոնապես չեն հայտնում նախագահի գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն, սակայն նախագահական պալատի խորհրդականներից մեկը, առանց իր անունը ներկայացնելու, ասել է, թե նախագահը կիրակի վաղ առավոտյան անցել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության սահմանը։

Կառավարույան խոսնակներից մեկն ՝՝Ամերիկայի
Ձայն՛՛-ին շաբաթ օրն ասել էր, թե երկրի վարչապետ Նիկոլաս Թիանգայեն խնդրել է Սելեկա ապստամբ ուժերի դաշինքին կապ հաստատել ազգային միասնության կառավարության հետ՝ խնդրին խաղաղ լուծում տալու համար։ Սակայն ապստամբներն ասել էին, թե բանակցելու հարցում իրենց միակ ցանկությունն է լինելու նախագահ Բոզիզեի արտաքսումը երկրից։ Նրանց խոսքերով, միայն նախագահի հեռացումը երկրին խաղաղություն կբերի։

Սելեկան իր գործողությունները սկսել էր դեկտեմբեր ամսից՝ գրավելով երկրի մեկ երրորդը։ Նրանք ավելի ուշ խաղաղության գործարք էին կնքել կառավարության հետ, սակայն՝ մեղադրել նախագահ Բոզիզեին՝ համաձայնությունը խախտելու մեջ։
Բոզիզեն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն է ղեկավարել 2ՕՕ3 թվականից ի վեր՝ այստեղ իշխանությունը զինված հեղաշրջմամբ վերցնելու արդյունքում։

Ֆրանսիայից 196Օ թվականին անկախանալուց հետո այս երկրում տեղի է ունեցել մի քանի հեղաշրջում։

XS
SM
MD
LG