Ինդոնեզիայի հատուկ ուժերի մի խումբ գրոհել է Ջավա կղզում գտնվող մի բանտ ու սպանել այն բոլոր 4 կալանավորներին, որոնք սպանել էին բանտում ծառայող հատուկ ուժերի մի զինվորականի։
Տեղի ոստիկանության հրամանատարն ասել է, թե իրենց գործընկերոջ սպանությունից մոլեգնած 17 դիմակայիններ են մասնակցել գրոհին։
Անվտանգության նախարար Դջոկո Սույանտոն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե ինքն ազգային ոստիկանության ու զինված ուժերի հրամանատարներին հրահանգել է ՝՝սկսել սպանության գործով հետաքննություն, ձերբակալել ու դատապարտել մեղավորներին՛՛։