Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան խիստ խոսքերով է հանդես գալիս ընդդեմ Ճապոնիայի


Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հրապարակել է մի հայտարարություն, որտեղ ասված է, թե Ճապոնիան թույլ կտա մահացու սխալ, եթե հավատա, որ Կորեական թերակղզում պատերազմի բռնկումն իր համար անվտանգ կլինի։ Այս հայտարարությամբ Փհենյանը հանդես եկավ այն բանից հետո, երբ Տոկիոն կոչ արեց սկսել ՝՝անկախ հավելյալ պատժամիջոցներ՛՛ ընդդեմ Հյուսիսային Կորեայի։

Հյուսիսի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, ճապոնացիներին կսպառնա սարսափելի հարված, եթե նրանք ՝՝դավաճանական գործարքի մեջ մտնեն Միացյալ Նահանգների հետ՛՛։
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության այս հայտարարությունը թերթերում հրապարակվեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի այն հայտարարությունից մի քանի օր անց, որտեղ նա ասում էր, թե Վաշինգտոնը պատրաստ է ՝՝արժանահավատ բանակցություններ՛՛ անցկացնել Հյուսիսի հետ, եթե վերջինս փոխի իր վարքագիծը։
Հյուսիսային Կորեայում մեծ զայրույթ է առաջ եկել իր դեմ սկսված նոր պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ ռազմախաղերի պատճառով, ինչի արդյունքում Փհենյանը հայտարարել է, թե հրաժարվում է Կորեական պատերազմը դադարեցնելու մասին կնքված զինադադարից եւ դադարեցնում Հարավային Կորեայի հետ չհարձակման մասին կնքված համաձայնագրերը։


XS
SM
MD
LG