Մատչելի հղումներ

Բին Լադենի փեսան իրեն մեղավոր չի ճանաչում


Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանում Օսամա բին Լադենի փեսան չընդունեց Ամերիկայում սպանություններ կազմակերպելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքները, ինչը նորից վեր է հանում այն հարցը, թե որտեղ պիտի անցկացվեն ահաբեկչությունների մեջ կասկածյալ անձինք։ Ալ Քաիդայի առաջնորդ, 47-ամյա Սուլեյման աբու Ղաիդն անցած մեկ տասնամյակի ընթացքում թաքնվում էր Իրանի տարածքում։ Նրան վերջերս էին ձերբակալել Թուրքիայում եւ տեղափոխել ԱՄՆ։ Նա ահաբեչությունների մեջ մեղադրվող առայժմ առաջին պաշտպանյալն է, ում դատավարությունն անց է կացվում ԱՄՆ-ի քաղաքացիական դատարանում։

Աբու Ղաիդը նաեւ դարձել է քաղաքական լայն մի հարցի առանցք, երբ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է փակել ահաբեկչությունների մեջ կասկածյալ կալանավորների համար նախատեսված Գուանտանամոյի բանտը, իսկ հանրապետականները՝ պահանջում հակառակը։

Վարչակազմը երեք տարի առաջ փորձեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների մեջ կասկածյալ 5 անձանց դատավարությունն անցկացնել քաղաքացիական դատարաններում, սակայն Կոնգրեսն ընդունեց որոշում, որն արգելում է Գուանտանամոյի բանտի կալանավորների դատը ոչ ռազմական դատարաններում։

XS
SM
MD
LG