Մատչելի հղումներ

Բախումներ Բանգլադեշում ոստիկանների ու իսլամիստների միջեւ


Բանգլադեշում բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի եւ իսլամիստների միջեւ, որոնք բողոքում էին իսլամիստ ընդդիմադիր առաջնորդներից մեկի նկատմամբ կայացված մահվան դատավճռի դեմ։ Երկրի հարավային Չիտագոնգ քաղաքում տեղի ունեցած բախումների արդյունքում առնվազն մեկ մարդ է սպանվել։

Ջեմաաթ է Իսլամի կուսակցության ավագ անդամներից Դելվար Հուսեին Սայեդիի նկատմամբ պատերազմի հանցագործություններով զբաղվող դատարանի կողմից հինգշաբթի օրն այս դատավճիռն է կայացվել՝ նրան մեղադրելով իրականացված բռնությունների, այդ թվում՝ բռնաբարությունների ու զանգվածային սպանությունների մեջ։

Սայեդիի դատապաշտպանը դատարանի վճիռն անվանել է ՝՝անարդար՛՛ ու խոստացել բողոքարկել այն։
Սայեդին Ջեմաաթ կուսակցության երրորդ անդամն է, որը 2Օ1Օ թվականին հաստատված այս դատարանի կողմից դատապարտվում է պատարազմական հանցագործություններ իրականացնելու մեղադրանքներով։ Հինգշաբթի օրը նրա դատավճիռն ընթերցվելուց հետո սկսված բողոքի ցույցերի արդյունքում անցած մի քանի օրերին արդեն մոտ 4Օ մարդ է սպանվել։

XS
SM
MD
LG