Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը՝ Հայաստանի ընտրությունների մասին


Nuland on ARmenia elections
please wait

No media source currently available

0:00 0:00:43 0:00
Պատասխանելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆի պետդեպարտամենտը գնահատում Հայաստանի նախագահական ընտրությունները, պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդն իր տեսակետը ներկայացնելու համար առայժմ նախընտրեց հենվել միջազգային կազմակերպույունների տպավորությունների վրա։ Նրա խոսքերով, գործընթացում կա անհավասար հնարավորությունների շուրջ մտահոգություն, անհավասարություն, որի արդյունքում ոչ հստակ տարբերակում է նկատվում պետության ու կառավարող կուսակցության գործունեության միջեւ։
Չնայած ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է հանգիստ, սակայն նկատվել է ներկա նախագահի կողմնակիցների կողմից ոչ պատշաճ միջամտություն, գրանցվել են լուրջ մի շարք խախտումներ, որոնք, նրա խոսքերով, արժանի են հետաքննության։
XS
SM
MD
LG