Վալենտինի տոնը զինվորականների կանանց համար
Կանայք Միացյալ Նահանգներում ցանկանում են Վալենտինի տոնը անցկացնել իրենց սիրելիի հետ։ Սակայն զինվորականների հետ ամուսնացած կանանց համար Վալենտինի օրը կարող է դժվար լինել, հատկապես, եթե նրանց ամուսինները ծառայում են արտասահմանում։ Այժմ դիմահարդարման եւ կանանց գեղեցկության մի դպրոց փորձում է զինվորականների հետ ամուսնացած կանանց ուրախություն պատճառել նրանց առաջարկելով՝ գեղեցկության խնամք Վալենտինի տոնի առթիվ։