Մատչելի հղումներ

Ռազմական գործողությունները Մալիում շարունակվում են


Ֆրանսիական եւ Մալիի զինված ուժերն առաջ են շարժվում դեպի Մալիի հյուսիսային հատվածում գտնվող մահմեդական զինյալ խմբերի։ Ֆրանսիական օդային ուժներն անցած գիշեր իրականացրած գրոհի արդյունքում Քիդալ քաղաքում ոչնչացրել են ալ Քաիդայի հետ սերտ կապեր ունեցող զինյալ խմբի առաջնորդի տունը։
Այս հարձակումից մեկ օր առաջ երկու երկրների զինված ուժերը վերագրավել էին ռազմավարական նշանակություն ունեցող Գաո քաղաքը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այս քաղաք են մուտք գործում Նիգերիայից ու Չադից ժամանած ուժեր՝ այստեղ կայունությունն ապահովելու համար։ Այստեղ է վերադարձել մահմեդականների ապստամբությունից հետո մայրաքաղաք Բամակո խույս տված քաղաքագլուխը։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը Մալիից հաղորդում է, թե Գաո քաղաքի առումն ունի մեծ նշանակություն, քանի որ այն դարձել էր ապստամբ խմբերի ապաստարան, որտեղից մահմեդական խմբերը նպատակադրվել էին Ջիհադ՝ ՝՝մահմեդական սրբազան պատերազմ՛՛ սկսել Արեւմտյան Աֆրիկայի երկրներում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը երեկոյան հայտարարել է, թե ընդլայնում է Մալիում տեղակայված ֆրանսիական զորքերին հատկացվող օժանդակությունը եւ պատրաստվում է իրականացնել այստեղ սկսել թռիչքների ժամանակ օդանավերը վերալիցքավորելու առաքելություն։ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները քննարկել են աֆրիկյան տարբեր երկրներից դեպի Մալի զորքեր տեղափոխելու հարցում ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվելից մասնակցությունը։
Մալիում շարունակվող հակամարտությունն ավարտելու ուղիներ որոնելու նպատակով Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում կիրակի օրը սկսվեց Աֆրիկյան երկրների մի հանդիպում, որը Միության 54 անդամ պետություններին է հղել Մալիում զորքեր տեղակայելու կոչ։

XS
SM
MD
LG