Հյուսիսային Կորեան դեկտեմբերի կեսերին կամ վերջին կփորձարկի հեռահար մի հրթիռ։ Ստալինյան կանոններով ուղորդվող այս պետության Տիեզերքի տեխնոլոգիաների հանձնաժողովը հայտարարել է, որ հրթիռը կարձակվի դեկտեմբերի 1Օ-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ նույն հաղորդագրության, այս երկրի գիտնականները հայտնաբերել են այն անսարքությունը, որի պատճառով ապրիլ ամսին ձախողվել էր այս նույն հրթիռի թռիչքը։ Նորացվել է նաեւ մղիչ այն հրթիռը, որը տիեզերք է տանելու երկրագունդը դիտող մի արբանյակ։
Ամերիկյան ՝՝DigitalGlobe՛՛ ընկերությանը պատկանող հրթիռն անցյալ ամիս էր երկիր ուղարկել Հյուսիսային Կորեայի Սոհայի արբանյակային թռիչքների կայանի, այստեղ գտնվող մարդկանց ու սարքավորումների լուսանկարները, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Հյուսիային Կորեան, ցանկության դեպքում, կարող է մի քանի շաբաթվա ընթացքում արձակել հեռու նշանառության բալիստիկ հրթիռ։
Չնայած վերջին մի քանի փորձարկումների ձախողման փաստին, միջուկային զենք կրող Հյուսիսային Կորեան շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ այնպիսի հրթիռի փորձարկումը, որը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ-ի տարածք։
Փխենյանը հայտարարում է, թե ապրիլ ամսին նախատեսված թռիչքի նպատակը դեպի տիեզերք արբանյակ ուղարկելն էր։ Սակայն ԱՄՆ-ը ու նրա դաշնակից երկրները հայտարարում են, թե Հյուսիսը փորձել է կիրառել ՄԱԿ-ի կողմից արգելված բալիստիկ հրթիռ։