Մատչելի հղումներ

Ավարտվեցին ԱՄՆ-ի նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճերը


Chile's Dominique Ohaco takes a jump during freestyle training in Krasnaya Polyana, Russia, Feb. 10, 2014.
Chile's Dominique Ohaco takes a jump during freestyle training in Krasnaya Polyana, Russia, Feb. 10, 2014.
ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուների միջեւ երրորդ հեռուստաբանավեճը շատերի կարծիքով ավարտվեց ոչ ոքի։ Ըստ մեծաթիվ վերլուծաբանների, կողմերը յուրովի ներկայացրին հակառակ կողմի բացթողումներն ու սխալները, իրենց տեսանկյունից ներկայացրին երկրի արտաքին քաղաքականությունը շտկելու ուղիներն ու կատարված աշխատանքները։ Սակայն առաջին հարցումները ցույց են տալիս, որ բանավեճից հետո Օբամային աջակցողների թիվը մեծացել է։ CBS News-ի կողմից անցկացված հետազոտության համաձայն, հարցման ենթարկվածների 53 տոկոսը հավանություն է տվել Օբամայի ելույթին եւ միայն 23 տոկոսը՝ Միթ Ռոմնիին։ 24 տոկոսը առավելություն չեն տվել նրանցից որեւէ մեկին։
CNN-ի կողմից անցկացված հարցման արդյունքներով մարդկացն 48 տոկոսը ներկա պահին պաշտպանում է Օբամային, 4Օ-ը՝ Ռոմնիին։

Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին եկող երկու շաբաթներն օգտագործելու են մի շարք նահանգներում հանդիպումներ եւ վերջնական ելույթներ ունենալու վրա։ Լինելու են այն նահանգներում, որոնք ունեն ընտրական ձայների մեծամասնություն։ Սպիտական տան մուտքի արտոնագիր ստանալու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրական հաստատության առնվազն 27Օ ձայն։
Օբաման մինչեւ Օհայո մեկնելը կմասնակցի Ֆլորիդայի հավաքներից մեկին։ Ռոմնին կմեկնի Նեւադա եւ Կոլորադո։
XS
SM
MD
LG