Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվեցին կասկածյալ 4 ահաբեկիչներ


Ամերիկյան երկու օդանավերով Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվեցին կասկածյալ ահաբեկիչներ մահմեդական արմատական հոգեւորական Աբու Համզա ալ-Մասրին եւ չորս այլոք։

Օդանավերն իրենց թռիչքն իրականացրին այն բանից անմիջապես հետո, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժեց կասկածյալների բողոքները։ Հինգ կասկածյալները վեր էին հանել ԱՄՆ-ի բանտերում մարդու իրավունքների ոտնահարումների եւ բանտային վատ պայամանների մասին հարցեր։

Դատարանից դուրս բախումներ տեղի ունեցան Համզայի աջակիցների եւ ոստիկանության միջեւ։
Համզան ԱՄՆ-ում մեղադրվում է Օրեգոն նահանգում ահաբեկչական ճամբար հիմնելու ծրագրերի եւ Եմենում 1998 թվականին 16 անձանց առեւանգելու մեջ։ Առեւանգման գործողության ընթացքում չորս մարդ էր սպանվել։
Լոնդոնից ԱՄՆ թռչող օդանավի մեջ գտնվող մյուս երկուսը՝ Ադել Աբդուլ Բարին եւ Խալեդ ալ-Ֆավազը Միացյալ Նահանգների կողմից մեղադրվում են արեւելյան Աֆրիկայում 1998 թվականին ամերիկյան երկու դեսպանատների դեմ իրականացված հարձակումների մեջ։






XS
SM
MD
LG