Print
ԱՄՆ-ի օդագնացության մասնագետները հետաքննություն են սկսել, պարզելու համար, թե ինչպես է Բոինգ 767 մակնիշի օդանավի մետաղե մի կտոր ընկել Վաշինգտոն նահանգի Սեաթըլ քաղաքի փողոցներից մեկի վրա։ Օդագնացության դաշնային վարչությունը տեղեկացրել է, որ հայտնաբերված մետաղի կտորը օդանավի անիվների դռան մի կտոր է։ Տեղի բնակիչներն ասել են, թե մինչեւ սառնարանի չափսի մետաղե բեկորը գետնին հարվածելը, իրենք լսել են ներքեւից թռչող օդանավի ձայն։ Եւ պարզապես եղել է մեծ երջանկություն, որ որեւէ մեկը չի տուժել։