Մատչելի հղումներ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ՝՝մարտական է տրամադրված՛


Ասանժը՝ Էկվադորի դեսպանատան պատշգամբում պատրաստվում է հանդես գալ ելույթով

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դատապաշտպանն ասում է, թե իր պաշտպանյալը ՝՝մարտական է տրամադրված՛՛։ Կիրակի օրն Ասանժին հանդիպելուց հետո, դատապաշտպան Բալթասար Գարզոնն ասել է, որ Ավստրալիայի քաղաքացի Ասանժը շարունակում է պնդել, որ հարգվեն իր եւ WikiLeaks-ի իրավունքները։

Ասանժը փորձում է խուսափել Շվեդիա արտաքսվելուց, որտեղ իշխանությունները ցանկանում են նրան հարցաքննել սեռական անհարգի գործողություններ իրականացնելու մեղադրանքների շուրջ։



Ասանժը կիրակի օրը հանդես է եկել դեսպանատան պատշգամբից՝ հայտարարելով. ՝՝Կոչ եմ անում նախագահ Օբամային իրականացնել ճիշտ քայլեր։ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Wikileaks-ի դեմ իր որդեգրած վհուկաորսից, պետք է դադարեցնի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իրականացվող հետաքննությունը, եւ ԱՄՆ-ը պետք է երդվի, որ չի փորձելու մեղադրել մեր անձնակազմին ու աջակիցներին՛՛։


Հիշեցնենք, որ Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորրեան անցած հինգշաբթի օրը քաղաքական ապաստան շնորհեց Ասանժին՝ հայտարարելով, թե այս քայլով ցանկանում է կասեցնել WikiLeaks-ի հազարավոր փաստաթղթեր հրապարակելու պատճառով Ասանժին պատժելու ամերիկյան փորձերը։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե թույլ չի տալու, որ Ասանժը հեռանա երկրից, քանի որ Շվեդիայում նա գտնվում է հետախուզության մեջ։

Եթե Ասանժը դուրս գա դեսպանության շենքից, նրան կարող են անմիջապես ձերբակալել դեսպանատունը շրջափակած բրիտանական հետախուզության գործակալները։

XS
SM
MD
LG