Մատչելի հղումներ

Իրանն արձակել է մոտ նշանառության նոր հրթիռ


In this picture released by the Iranian Fars News Agency, asurface-to-surface missile is launched during the Iranian Revolutionary Guards maneuver in an undisclosed location in Iran, Tuesday, July 3, 2012. Iran's powerful Revolutionary Guards test fired s

Իրանը հայտարարել է նոր հետապնդման համակարգով աշխատող մոտ նշանառության մի հրթիռ հաջող կերպով արձակելու մասին։ Իրանը տեղեկացրել է, որ հետագայում արտադրվող բոլոր հրթիռների վրա տեղադրվելու են նման համակարգեր։

Երկրի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին շաբաթ օրն ասել է, թե նոր այս համակարգն ունի ե՛ւ ցամաքում ե՛ւ ծովում իր թիրախներին հարվածելու կարողություններ։ ՝՝Ֆաթեհ 11Օ՛՛ տիպի հրթիռը, նրա խոսքերով, ունի 3ՕՕ կմ հեռահարության հնարավորություն, ինչը նշանակում է, որ այն կարող է հասնել Իրանի անմիջական հարեւանների տարածքներ։

Իրանի լրատվամիջոցներն անցյալ ամիս էին տեղեկացրել ՝՝Շահաբ 3՛՛ տիպի հրթիռի արձակման մասին, որը կատարել էր 13ՕՕ կմ թռիչք, որից հետո արձակվել էին ՝՝Շահաբ 1 եւ 2՚՛՛ ինչպես նաեւ մի քանի այլ տիպի հրթիռներ։

Արեւմուտքը կասկածում է, որ Իրանն ունի միջուկային զենք արտադրելու ծրագիր։ Այդ ծրագիրը խափանելու նպատակով Եվրոպական Միությունը հուլիսի մեկից սկսել է Իրանից նավթի ներկրումների կրճատումներ։ Իրանն ավելի վաղ սպառնացել էր երկրագնդի երեսից ջնջել Իսրայելը։ Վերջինս հայտարարել է, որ դիվանագիտական եղանակով խնդիրը չլուծվելու դեպքում կիրականացնի հարձակում ընդդեմ Իրանի։

XS
SM
MD
LG