Մատչելի հղումներ

Աֆղանստանը կազմել է բնական պաշարների ամբողջ քարտեզը


Աֆղանստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը կազմել է բնական պաշարների ամբողջ քարտեզը՝ կիրառելով հեռազգա տեխնիկական սարքեր։

Քարտեզագրումը, որն իրականացվել է ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի աշխարհագրական ուսումնասիրությունների կենտրոնների համագործակցության արդյունքում, տվել է Աֆղանստանի անապատային եւ լեռնային տարածքների մասին ավելի քան 8ՕՕ միլիոն թվային կետերի չափով տեղեկություններ։

Ինչպես ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Էքիլ Հաքիմին է ասել, բնական հանածոների մասին՝՝թափանցիկ եւ վստահելի տեղեկություններն՛՛ արդեն գրավել են օտար ներդրողների ուշադրությունը։

Հնդկաստանը, Չինաստանը, Կանադան, Թուրքիան ու այլ երկրներ, ինչպես նաեւ Էքսսոն, Մոբիլ եւ Շեւրոն ընկերություններն արդեն իսկ ունեն պայմանագրեր կամ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այստեղից բնական պաշարներն արդյունահանելու գործում։

Դեսպանի խոսքերով, սա մեկ անգամ եւս Աֆղանստանը կվերածի Ասիան Մերձավոր Արեւելքին կապող ցամաքային ռազմավարական կամրջի՝ ապահովելով տնտեսական զարգացում ու բազմազանություն։

Ամերիկյան աշխարհագրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մարսիա ՄաքՆաթթի խոսքերով, Աֆղանստանում հեռազգա տեխնոլոգիական միջոցներո բնական հանածոների քարտեզագրման եղանակը գրավիչ կարող է դառնալ աշխարհի շատ ու շատ երկրների համար։

XS
SM
MD
LG