Էլեկտրական ավտոմեքենաների ներկան ու ապագան
Նյու Յորքի 2Օ14 թվականի ավտոցուցադրության ժամանակ մեծաթիվ ավտոընկերություններ ներկայացել էին էլեկտրական ու հիբրիդ տեսակի արտադրության իրենց ավտոմեքենաներով, քանի որ վերջին ժամանակներս նկատելիորեն մեծացել է նման մեքենաների նկատմամբ գնորդների հետաքրքրությունը։ Չնայած տեխնոլոգիական դեռեւս որոշ հարցերի, այս շուկան շատ մեծ արագությամբ է ընդլայնվում։