Ուկրաինայի շուրջ համաձայնություն Ժնեւում
Ուկրաինայում ճգնաժամը մեղմելու հարցով կարեւոր համաձայնություն հինգշաբթի օրը կայացվեց ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիվանագետների միջեւ։ Ժնեւում լարված բանակցությունները տեւեցին 7 ժամ, ինչի արդյունքում կողմերը պարտավորվեցին զերծ մնալ բռնություններից, սպառնալիքներից ու սադրանքների դիմելուց։