Իրաքցի փախստականները Միչիգընի նահանգում
Միացյալ Նահանգների ղեկավարությամբ Իրաք կատարված ներխուժումից երկու ամիս անց, այն օրերի նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց թե մարտական գործողությունները ավարտվել են հաջողությամբ։ Սակայն պատերազմը սկսվելուց 10 տարի է անցել եւ Միչիգան նահանգում բնակություն հաստատած իրաքցի փախստականներից շատերի կարծիքով Իրաքում ժողովրդավարություն եւ անվտանգություն հաստատելու ամերիկյան առաքելությունը ձախողված է։