Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 00:27

«Ամերիկայի Ձայն»-ի կանոնադրություն

«Ամերիկայի Ձայն»-ի կանոնադրություն

ԱՄԵՐՒԿԱՅԻ ՁԱՅՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի ձայնի կանոնադրությունը նախագահ Ջերալդ Ֆորդի կողմից ստորագրվել եւ ուժի մեջ է մտել 1976 թվականի հուլիսի տասներկուսին։ Այն նախատեսված է պաշտպանելու Ամերիկայի ձայնի ծրագրավորման ամբողջականությունն ու սահմանելու Ամերիկայի ձայնի առաքելությունը։ Կանոնադրությունը Ամերիկայի ձայնի ապահովագրման քաղաքականությունն է ընդդեմ քաղաքական ներգործության եւ միջամտության։

Կանոնադրության մեջ հայտարարված է, որ

Միացյալ Նահանգների հեռագնա շահերը պահպանված են ռադիոյի միջոցով աշխարհի ժողովուրդների հաղորդակցությամբ։ Արդյունավետ լինելու համար Ամերիկայի ձայնը պետք է հրապուրի իր ունկնդիրների ուշադրությունն ու հարգանքը։ Հետեւապես, այս սկզբունքներով կկազմվեն Ամերիկայի ձայնի ռադիոհաղորդումները.

1. Ամերիկայի ձայնը կծառայի որպես լուրերի մշտապես հուսալի ու հեղինակավոր աղբյուր։ Ամերիկայի ձայնը կլինի ճշգրիտ, անկողմնակալ եւ սպառիչ։

2. Ամերիկայի ձայնը կներկայացնի Ամերիկան, ոչ թե ամերիկյան հասարակության որեւէ եզակի հատվածը եւ հետեւապես կներկայացնի ամերիկյան նշանակալի մտածողության եւ հաստատությունների հավասարակշված ու սպառիչ անադրադարձ։

3. Ամերիկայի ձայնը Միացյալ Նահանգների քաղաքականությունը կներկայացնի հստակորեն եւ արդյունավետորեն, ինչպես նաեւ կմատուցի այդ քաղաքականության վերաբերյալ պատասխանատու քննարկումներ եւ կարծիքներ։

Ի՞նչ է նշանակում այս սկզբունքներից յուրաքանչյուրը

1. Ամերիկայի ձայնը կծառայի որպես լուրերի մշտապես հուսալի եւ հեղինակավոր աղբյուր։ Ամերիկայի ձայնը կլինի ճշգրիտ, անկողմնակալ եւ սպառիչ։

Ամերիկայի ձայնն իր բոլոր ծրագրավորողներից պահանջում է լինել ճշգրիտ, վստահելի եւ հավասարակշռված։ Արտահաստիքային թղթակիցները կարող են լավագույնս ներդրում կատարել այս խնդրում, սերտ կապեր պահպանելով խմբագիրների, գրողների, թղթակիցների եւ հաղորդավարների հետ։ Հիշարժան է փաստերն ստուգելու կանոնը։ Երբ կասկածի առիթ կա, այն պետք է ստուգվի խմբագրի, տարածաշրջանի լուրերի բաժնի կամ էլ ուղղակիորեն կենտրոնական բաժնի հետ։

Ամերիկայի ձայնի լուրերում պարունակված տեղեկությունը պետք է վավերացված լինի առնվազն երկու անկախ աղբյուրների կողմից, եթե այն չի կարող ուղղակիորեն հաստատվել Ամերիկայի ձայնի թղթակցի կամ արտահաստիքային թղթակցի միջոցով։ Մինչ ցանկալի է որեւէ իրադարձության մասին առաջինը հաղորդելը, Ամերիկայի ձայնի համար դրանից առավել կարեւոր է ճշգրիտ լինելը։ Արագության եւ ճշգրտության միջեւ հակամարտություն ծագելու պարագային Ամերիկայի ձայնը նախընտրում է առաջինը զոհաբերել երկրորդին։

Ամերիկայի ձայնը որեւէ պատմության բոլոր տարրերի մասին հաղորդում է անաչառորեն, դրանով իսկ ապահովելով սպառիչ վերաբերմունքը։ Արտահաստիքային թղթակիցները միշտ պետք է նշանակալի անդրադարձային նյութ մատակակարեն, նոր զարգացումները հեռանկարի մեջ դնելու համար, որպեսզի ունկնդիրները հնարավորություն ունենան իրենց դատողությունն անելու դրա նշանակալիության վերաբերյալ։ Կարեւոր է նշել, որ Ամերիկայի ձայնը անուշադրության չի մատնում այնպիսի պատմություններ կամ հայտարարություններ, որոնք թերեւս անբարյացակամ եւ քննադատաբար են տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ։

2. Ամերիկայի ձայնը կներկայացնի Ամերիկան, ոչ թե ամերիկյան հասարակության որեւէ եզակի հատվածը եւ հետեւապես կներկայացնի ամերիկյան նշանակալի մտածողության եւ հաստատությունների հավասարակշռված ու սպառիչ անդրադարձ։

Կանոնադրության չափանիշները վերաբերում են լուրերի ճշգրտությանը, անկողմնակալությանը եւ սպառիչ լինելուն, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեքստի հեղինակմանը, խմբագրմանը եւ բոլոր լեզուներով դրանց հեռարձակման ծրագրավորման այլ տեսակի գործողություններին։ Հաղորդագրության, հոդվածների, քննարկումների, հարցազրույցների, վավերագրական նյութերի եւ դրամատիկ ծրագրերի մեջ ճշգրտության նկատմամբ կասկածը հաղորդման հավասարակշռման եւ ամերիկյան մշակույթի, գիտության, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կյանքի սպառիչ արձագանքի առաջմղիչ ուժն է։ Ցուցադրելով Միացյալ Նահանգների ճշգրիտ կյանքը, Ամերիկայի ձայնն իր ունկնդիրներին հիմք է առաջարկում այս երկիրն ավելի լավ ըմբռնելու համար։

Ամերիկայի ձայնը խուսափում է խտացված գույներից կամ ենթադրությունների հնչերանգից, թե իբր ամերիկյան կենսաձեւը պետք է հարկադրվի բոլորին։ Ուստի, խմբագիրները, գրողները եւ ծրագրավորողները պետք է հատուկ հոգատարություն դրսեւորեն ներկայացնելու համար Ամերիկայի հավասարակշռված եւ ամբողջական պատկերը։ Այս սկզբունքին հավատարիմ մնալու համար պահանջվում է տեւական ջանքի գործադրում, ամերիկյան քաղաքական, մշակութային, ազգային, կրոնական եւ սոցիալական բազմազան կյանքը ներկայացնելիս ճշգրիտ մնալու նպատակով։

3. Ամերիկայի ձայնը Միացյալ Նահանգների քաղաքականությունը կներկայացնի հստակորեն եւ արդյունավետորեն, ինչպես նաեւ կմատուցի այդ քաղաքականության վերաբերյալ պատասխանատու քննարկումներ եւ կարծիքներ։

Ամերիկայի ձայնն իր կանոնադրության պահանջները կատարում է իր պարբերական հաղորդումներով։ Կարեւոր չէ, թե քաղաքական ի՞նչ կուսակցություն է ղեկավարում Միացյալ Նահանգները, Ամերիկայի ձայնը կառավարության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի քաղաքականության բոլոր նոր զարգացումների վերաբերյալ եթեր է հեռարձակում հավասարակշռված հաղորդագրություններ։ Փորձագետների մեկնաբանությունների օգտագործումից մինչեւ կառավարության կազմից դուրս գտնվող զանազան անկախ դիտորդների մեկնաբանությունները, Ամերիկայի ձայնը նաեւ ներկայացնում է այս քաղաքականության աջակիցների եւ ընդդիմադիրների ընդարձակ քննարկումներ։

Բացի այդ, մի առանձին բաժին է առկա, որը հրապարակում է խմբագրականներ, որոնք ստացել են Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության հավանությունը, ուր այս խմբագրականները հստակորեն նշում են դրա սկիզբն ու ավարտը, որպես Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ կառավարական տեսակետներ։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԻ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ

Ամերիկայի ձայնի լրագրության աշխատանքային օրենքները ծավալուն են։ Այդ օրենքներից վերցված երկու հատվածներ ընդգրկում են ամենակարեւոր սկզբունքներից մի քանիսը։ Այդ հատվածներում ասված է։

…Ամերիկայի ձայնը կերտել է համաշխարհային հեղինակություն որպես լուրերի եւ տեղեկությունների հետեւողականորեն վստահելի աղբյուր։ Ամբողջ աշխարհի ունկնդիրները Ամերիկայի ձայնի թղթակիցներից եւ նրանց հաղորդագրություններից ակնկալում են այնպիսի հատկանիշներ ինչպիսիք են ճշգրտությունը, հավասարակշռությունը, բազմակողմանիությունն ու անկողմնակալությունը։ Այս չափանիշները օրենքով հանձնարարված են Ամերիկայի ձայնի Կանոնադրությունում։

…Կառչած լինելով այդ կանոնադրությունում ընդգծված սկզբունքներին, Ամերիկայի ձայնի թղթակիցներն ու աշխատակիցները իրենց աշխատանքներում պետք է ձգտեն ճշգրտության եւ անկողմնակալության։ Նրանք Միացյալ Նահանգների անունից չեն խոսում։ Նրանք Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաներից կամ գործակալություններից այնպիսի վերաբերմունք կամ օգնություն չեն ստանում որոնք լինեն ավելի կամ նվազ բարենպաստ այն վերաբերմունքի համեմատությամբ, որն ընձեռվում է տնտեսության մասնավոր հատվածին պատկանող լրատվական գործակալություններին։ Ավելին, Ամերիկայի ձայնի աշխատակիցները, ուշադիր լինելով պահպանելու համար իրենց հիմնարկության հեղինակությունը, իրենց հաղորդումներում ձգտում են գերազանցության եւ խուսափում են անհավասարակշռությունից կամ միակողմանիությունից… Լրագրության օրենքների մեջ ընդգրկված սկզբունքների մասին հավելյալ մանրամասնություններ ձեռք բերելու համար կարող եք կարդալ ՚Ոճի եւ լեզվի կիրառության օրենքների՚ բաժինը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի՞նչ է նշանակում Ամերիկայի ձայնի թղթակից։

Ամերիկայի ձայնի թղթակիցը ազատ լրագրող է, որն աշխատում է Ամերիկայի ձայնի համար հայթայթելով լրատվություններ եւ հաղորդագրություններ։ Ամերիկայի ձայնի յուրաքանչյուր թղթակից կենսական շաղկապ է մեր ունկնդիրների եւ մեր կազմակերպության միջեւ, աչքն ու ականջը Ամերիկայի ձայնի այն աշխարհագրական տարածաշրջանում, ուր Ամերիկայի ձայնը նշանակում է նրան հաղորդելու նպատակով։ Դուք արժեքավոր մասն եք կազմում մեր առաջադրանքի հայթհայթելու համար լավագույն, ամենաճշգրիտ, թարմ, համապարփակ եւ հետաքրքրական տեղեկություն բովանդակ աշխարհի մեր ունկնդիրների համար, լինեն նրանք Կատմանդուում, Բաղդադում, Կիեւում, Քիգալիում, Հավանայում եւ կամ թե Ռիո Դե Ժանեյրոյում։

Ամերիկայի ձայնը քանի՞ թղթակից է վարձում։

Մի քանի հարյուր թղթակիցներ են աշխարում Ամերիկայի ձայնի 53 տարբեր լեզուների բաժինների համար, ներառյալ անգլերենի բաժինը։ Ամերիկայի ձայնի լուրերի բաժինը միայն ունի ավելի քան 5Օ թղթակից որոնք պարբերական հաղորդումներ են կատարում։

Որոնք են Ամերիկայի ձայնի թղթակիցների հաղորդումների չափանիշները։

Ամերիկայի ձայնի համար աշխատող բոլոր լրագրողնեը, լինեն նրանք անձնակազմի հաղորդավարներ կամ թղթակիցներ, ըստ ակնկալվածի պետք է ամենայն աչալրջությամբ ենթարկվեն Ամերիկայի ձայնի կանոնադրությանը, այսինքն Ամերիկայի ձայնի լրագրային կանոններին եւ Ամերիկայի ձայնի օգտագործման եւ ոճային օրենքներին, որոնք ուրվագծված են այդ ուղեցույցներում։

Որպես թղթակից Ամերիկայի ձայնի, ու՞մ եմ պատասխանատու եւ ու՞մ եմ զեկուցելու։

Ամերիկայի ձայնի իւրաքանչյուր բաժին պատասխանատվության մի նվիրապետություն կամ ստորակարգություն ունի եւ դուք պետք է պարտավորվեք զեկուցելու որեւէ մեկին ըստ բաժնի կողմից նկատի առնված մակարդակով պաշտոնյային։ Ձեր լեզվի պատկան բաժինը հստակապես տեղեկացնելու է ձեզ հաղորդագրությունների պարբերականության եւ վավերացման մասին, սակայն ուղեցույցների ընդհանուր նպատակների տեսակետից այդ անձը ձեր խմբագիրն է լինելու։

Ինչպես պետք է ես ներկայացնեմ ինձ երբ որեւէ իրադարձության մասին եմ հաղորդում Ամերիկայի ձայնի համար։

Դուք ձեզ պետք է ներկայացնեք որպես Ամերիկայի ձայնի անկախ թղթակից։ Նկատի պիտի առնել, որ անկախ թղթակից անվանումը շատ հաճախ համահավասար նշանակությամբ չի հասկացվում անգլերենից բացի այլ լեզուներում եւ ոչ էլ Ամերիկայի ձայնի թղթակից-լրագրող կամ անձնակազմի անդամ անվանումը։

Ի՞նչպես եմ ես ստանում իմ հավատարմագիրը որպես Ամերիկայի ձայնի թղթակից։

Ամերիկայի ձայնը կարող է ձեզ փոխանցել մի նամակ թղթակցի լիազորության ձեր երկրում եթե այդպես եք ցանկանում։ Հարցրեք ձեր խմբագրին մանրամասնությունների մասին։ Երբ ձգտում եք հատուկ լիազորություն ունենալ կարեւոր լուրերի կամ իրադարձությունների հաղորդման համար ձեր սեփական երկրում կամ այլուր դուք պետք է խորհրդակցեք ձեր խմբագրի հետ, ստանալու համար նրա կանխավ վավերացումը։

Որպես անհաստիք թղթակից ունե՞մ արդյոք որեւէ պաշտոնական կագավիճակ։

Ամերիկայի ձայնի որեւէ լրագրային պաշտոնյա չունի պաշտոնական կագավիճակ։ Թեեւ Ամերիկայի ձայնը իր ֆինանսավորումն ստանում է Միացյալ Նահանգների Կոնգրեսից, այդուհանդերձ, Ամերիկայի ձայնը նախանձախնդիր կերպով վերահսկում է իր խմբագրային անկախությունը մշտապես։ Ամերիկայի ձայնը փաստորեն օժտված է այսպես ասած՝ ՚Կրակե պատով՚ շնորհիվ Ամերիկայի ձայնի կանոնադրության եւ Հաղորդավարների վարչության ղեկավարները պաշտպանում են այն Միացյալ Նահանգների կառավարության խմբագրային միջամտություններից։ Ամերիկայի ձայնի թղթակիցների անձնակազմը միշտ ճամբորդում է սովորական անձնագրերով եւ վիզաներով եւ գործում է անկախաբար արտասահմանում գտնվող ամերիկյան առաքելություններից։

Ի՞նչպիսի մատչելիություն ունեմ օգնության արտասահմանում գտնվող ամերիկյան պետական գրասեննյակներից։

Հաստիքային թղթակիցները եւ ոչ հաստիքային հաղորդագիրները հարաբերում են Միացյալ Նահանգների դեսպանատների եւ հյուպատոսարանների հետ ճիշտ այնպես ինչպես հարաբերում է որեւէ անկախ լրագրող։ Դա նշանակում է, որ դուք կարող եք օգտվել Միացյալ Նահանգների դեսպանատնից կամ Միացյալ Նահանգների Տեղեկատվական ծառայությունից որպես կարողական աղբյուրներ տեղեկության եւ շփումների, սակայն չեք խնդրում կամ ակնկալում, որ այդ անձնակազմերը օժանդակեն Ամերիկայի ձայնին ավելին քան կարող են անել տեղեկատվական այլ կազմակերպության համար։

Կա՞ որեւէ դժվարություն, եթե ես աշխատեմ այլ կազմակերպության համար։

Մենք ընդունում ենք, որ ոչ հաստիքային լրագրողները հավանաբար կաշխատեն զանազան կազմակերպությունների համար։ Այդուհանդերձ, կարեւոր է որ Ամերիկայի ձայնը իրազեկ լինի ձեր մյուս բոլոր հանձնառություններին եւ որ դուք քննարկեք որեւէ հավանական շահերի բախում ձեր խմբագրի հետ Ամերիկայի ձայնի հետ ձեր հարաբերություններում աշխատանքային դրվածքի վերաբերյալ եւ որեւէ հանգրվանում, երբ դուք հավանաբար նոր պատասխանատվություններ կստանձնեք մի այլ կազմակերպության համար։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ

Ամերիկայի ձայնի հայկական բաժինը հիմնադրվել է 1952 թվականին եւ Մերձավոր Արեւլքի ու Միջին Ասիայի բաժիններից մեկն է։ Մյուս բաժիններն են քրդականը, թուրքականը, ուզբեկականը, ադրբեջանականը եւ վրացականը։

Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել Ամերիկայի ձայնի հայկական բաժնի հետ։

Փոստով՝

Voice of America Armenian Service room 2330

330 Independence Ave. S.W. Washington, DC 20237 USA

Հեռախոսով՝

(202) 619-2561 կամ (202) 260-4471 Էլեկտրոնային Փոստով՝ armenian-service@voanews.com

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Որովհետեւ դուք մի լեզվի բաժնի թղթակից եք, ձեր հաղորդումները պետք է օգտագործվեն գրեթե բացառաբար Ամերիկայի ձայնի լեզվական այն բաժնի կողմից, որի հետ դուք կապված եք եւ գործակցում եք։ Այդուհանդերձ, կան պարագաներ, երբ ձեր հաղորդագրության մեջ պարունակված տեղեկատությունը թարգմանվում է անգլերեն եւ ուղարկվում է հավանական օգտագործման համար Ամերիկայի ձայն կազմակերպության կենտրոնական լուրերի բաժնին։

Գործողության բուն կենտրոնը Վաշինգտոն մայրաքաղաքում լուրերի բաժինն է։ Նրա շրջանային գրասենեակները լուրեր են հաղորդում աշխարհի բոլոր աշխարհագրական շրջանների վերաբերյալ, գումարած լուրերի առանձնահատուկ նկարագրականներ եւ հոդվածներ տնտեսական եւ մարզական իրադարձությունների վերաբերյալ։ Լուրերի բաժնի ավելի քան 5Օ հոդվածագիրներն ու խմբագիրները նյութերը քաղում են ավելի քան տասը անկախ լրատվական հաղորդակցական լրահոսերից եւ Ամերիկայի ձայնի սեփական թղթակիցներից ու ոչ հաստիքային թղթակիցներից, որոնք կազմում են 12-ից 14 տողից բաղկացած լուրեր եւ շրջանային համառոտ տեղեկագրություններ։ Լուրերի բաժինը օրական միջին հաշվով 15Օ լուր է հաղորդում։ Այդ նյութերը բաշխվում են ներքին համակարգչային ցանցով Ամերիկայի ձայնի ծրագրավորողներին օգտագործելու համար անգլերենով եւ այլ լեզուներով իրենց լուրերի հաղորդումների ծրագրի համար։ Շրջանային գրասենակի գրողներին եւ խմբագիրներին վերահասու են ավագ խմբագիրները որոնք բոլորն ուղղակի պատասխանատու են Լուրերի ղեկավար խմբագրին։ Լուրերի գերատեսչությունը ներառում է 21 գրասենեակներ, որոնցից 17-ը արտասահմանում եւ չորսը ամերիկյան խոշորագույն քաղաքներում։ Ամերիկայի ձայնի թղթակիցնեը լուրեր են հաղորդում նաեւ Սպիտակ տանից, Կոնգրեսից, Պենտագոնից եւ Արտաքին գործոց նախարարությունից։ Բոլոր հաղորդագրությունները, լինեն դրանք անձնակազմի թղթակիցներինը կամ լուրերի գերատեսչության ոչ հաստիքային թղթակիցներինը, խմբագրվում են Վաշինգտոնում եւ կամ Լոնդոնի ու Հոնկոնգի մեր շրջանային լրատվական կենտրոններում։ Լուրերի գարատեսչությունն օգտագործում է ավելի քան 5Օ անհաստիք թղթակիցների, կանոնաբար Ամերիկայի ձայնին տրամադրելու համար լուրեր եւ նկարագրական հաղորդագրություններ աշխարհի տարբեր շրջաններից։ Լուրերի գերատեսչության գրասենեակները, թղթակիցները, անհաստիք թղթակիցները եւ խմբագիրները ենթակա են Վաշինգտոնում հանձնարարությունների ղեկավարին։ Լուրերի բաժնի վարիչ խմբագիրը եւ հանձնարարությունների ղեկավարը ուղղակիորեն պատասխանատու են լուրերի տնօրենին։

Հիշեցում թարգմանիչներին։

Հետեւյալ “Ձեւակերպային” հատվածը այլընտրանքային է եւ անհրաժեշտ չէ որդեգրել։ Ադուհանդերձ եթե ձեր լեզվական բաժինը այս տեղեկությունն օգտակար է համարում ազատ զգացեք գործածել անգլերենի սահմանումը, որ տրված է ներքեւում որպես ուղեցույց։

Լուրեր կազմելու համար պիտանի նախնական տվյալներ

Երբեմն կարող եք հավաստի աղբյուրների կողմից հաստատված որեւէ տեղեկություն ունենալ, որը չի կարող հիմք ծառայել երկար հաղորդագրության համար, սակայն կարող է օգտակար լինել Ամերիկայի ձայնի տարածաշրջանային լուրերի կազմողներին։

Համառոտ տեղեկագրություն

Սրանք սովորաբար լինում են 1Օ վայրկյան տեւողությամբ ներածականով 4Օ-ից 5Օ վայրկյանանոց հոդվածներ։ Այս կարգի տեղեկագրությունը նախատեսված է շրջադարձային նշանակության հրատապ լուրերի համար։ Ներածականում ներկայացրեք համառոտ նախաբան, այսինքն ին՞չ է տեղի ունեցել, ե՞րբ, ո՞րտեղ եւ ո՞ւմ կողմից։ Այնուհետեւ տվյալ իրադարձության մասին պետք է մանրամասն բացատրություն տրվի հոդվածում։ Համառոտ տեղեկագրության նպատակն է հաղորդել կարեւոր իրադարձությունների եւ դրանց հետ առնչված զարգացումների մասին, սակայն ո՛չ սոսկ երկար տեղեկագրության համար բավարար տեղեկություն չունենալու պատճառով։ Մահացածների կամ վիրավորների թիվը հայտնե՛ք ներածականում, որպեսզի ձեր ձայնագրած հոդվածի բովանդակությունն արագորեն ժամանակավրեպ չդառնա։

Երկար տեղեկագրություն

Խոսքը վերաբերում է մեկուկեսից մինչեւ երկուսուկես րոպեանոց տեղեկագրություններին։ Դարձյալ, հոդվածին նախորդում է ներածականը, իսկ հոդվածում հավելյալ մանրամասնություններ ու բացատրություններ է տրվում իրադարձության մասին։ Աշխատեք տեղեկագրության սկզբի 35-ից 4Օ վայրկյանների ընթացքում հաղորդել ամենակարեւոր տեղեկությունները, մնացյալը պետք է ներկայացնի նախադրյալներ եւ հետեւություններ, թէ տվյալ իրադարձությունն ինչու է կարեւոր։ Ցանկալի է ներառնել նաեւ լեզվական բաժինների ծրագրավորողների համար հավելյալ մանրամասներ պարունակող այլընտրական պարբերություն։

Անդրադարձային հոդվածներ

Սրանք երկուսուկեսից մինչեւ երեքուկես րոպե տեւողությամբ հոդվածներ են։ Սակայն կարող են ավելի երկար լինել, եթե միջաբերվում են մեծ թվով ձայնագրված ուրիշի ուղղակի խոսքեր կամ ձայնային էֆեկտներ։ Դարձյալ, հոդվածը պե՛տք է ունենա ներածական։ Անդրադարձը տալիս է որեւէ իրադարձության կամ զարգացման ընդհանուր նկարագիրը, այնուհետեւ բացատրում է դրա էությունն ու կարեւորությունը, ներառյալ տվյալ իրադարձության կամ երեւույթի վերաբերյալ տարբեր տեսակետներ։ Հավասարակշռության համար, աշխատեք ներառնել ուղղակի խոսքով արտահայտված բազմազան տեսակետներ։

Լուրերին առնչված հոդվածներ։

Սրանք երեքից հինգ րոպեանոց հաղորդումներ են եւ պետք է հագեցած լինեն ձայնային էֆեկտներով եւ ուրիշի ուղղակի խոսքի միջաբերումներով։ Սրանք ներկայացնում են ո՛չ թե քաղաքական, այլ մշակույթային, սոցիալական, ազգային բնույթի նորություններ ու տեղեկություններ։ Դրանք պե՛տք է հագեցած լինեն ձայներով, կենդանի տեսարանն ու տիրող մթնոլորտը ներկայացնելու եւ ունկնդրին դեպքի վայր փոխադրելու նպատակով։

Լուրերին առնչված դիմանկարներ կամ նկարագրային հոդվածներ։

Սրանք մեկուկեսից մինչեւ երկուսուկես րոպեանոց հոդվածներ են եւ ներկայացնում են նոր ասպարեզ եկած կամ դեռեւս ո՛չ հանրահայտ, սակայն ուշադրության արժանացած որեւէ անհատի դիմանկարը։ Այս կարգի հոդվածը պետք է տեղեկացնի, թէ լրատվության ուշադրության կենտրոնում գտնվող տվյալ անձն ինչպես է հասել այդ դիրքին, նկարագրելով նրա բնորոշ առանձնահատկությունները, տարիքը, նախասիրությունները, ինչպես նաեւ նշելով նրան վերաբերող վիճահարույց խնդիրները, եթե իհարկե առկա են նման խնդիրներ։ Ջանցե՛ք միջաբերել տվյալ անձնավորության ուղղակի խոսքը։

Հարց ու պատասխաններ, հակիրճ հարցազրույցներ կամ համառոտազրույցներ

Նկատի առնելով իրադարձության կարեւորությունն ու ներկայացրած արժեքը, հակիրճ հարցազրույցները կամ համառոտազրույցները կարող են տեւել մեկից մինչեւ չորսուկես րոպէ։ Դրանք որեւէ միջոցառման կամ դեպքի վայրում գտնվող թղթակցի հետ հաղորդավարի ունեցած անմիջական կամ նախօրոք ձայնագրված զրույցներ են, որոնք օգտագործվում են համառոտ հաղորդագրության փոխարեն։ Դրանք պետք է լինեն նույնքան հավասարակշռված, որքան մյուս կարգի բոլոր խմբագրականնները։ Եթե հարցնում են ձեր կարծիքը, ապա այն պետք սահմանափակված լինի տվյալ խնդրի կամ իրադարձության վերաբերյալ ձեր փորձառությամբ։ Օրինակ -- ՚Դուք հինգ տարի անընդմեջ հաղորդել եք այս տարվա մասնակցության ծավալը կամ տիրող մթնոլորտն ու մասնակիցների տրամադրությունը՚։

Ինչպես կարող եք կապ հաստատել լուրերի բաժնի հետ։

Հեռախոսային կարեւոր համարներ՝

(դուք կարող եք զանգել միշտ մեր հաշվին)

Վաշինգտոն Դի Սի

Վաշինգտոնի առաջադրանքների գրասենյակ 2Օ2 619 27Օ2

Ձայնագրություններ ստանալու բաժին 2Օ2 488 Օ5ՕՕ

Շրջանային գրասենյակ 2Օ2 619 37ՕՕ

Վերոհիշյալ գրասենյակների ֆաքս 2Օ2 619 24ՕՕ

Վարչական հարցեր 2Օ2 519 1741

Լոնդոնի լուրերի կենտրոն 44171 41Օ Օ96Օ

Լոնդոնի ֆաքս 44171 41Օ Օ966

Հոնկոնգի լուրերի կենտրոն 852 2526 98Օ9

Հոնկոնգի ֆաքս 852 2877 88Օ5

Առաջադրանքների բաժնի էլեկտրոնային փոստի հասցէ assignments@neb.voa.gov

Հասցե՝

Voice of America

VOA Newsroom, Room 3500

330 Independence Ave. S.W.

Washington, DC 20237

Կարող եք այցելել Համաշխարհային համակարգչային հանգույցի մեր կենտրոն։ www.voa.gov

ՈՃԱԿԱՆ ԿԱՆՈՆԵՐ

Իչպես լրատվական որեւէ այլ կազմակերպություն, այնպես էլ Ամերիկայի ձայնն ունի իր որոշակի կանոններն ու ընթացակարգերը։ Դրանց որոշ մասը բարձրորակ ու լավ լրագրության հիմանական ու ընդհանուր կանոններն են, մյուսները՝ Ամերիկայի ձայնի ուրույն օրենքներն ու կանոնները։ Միշտ պետք է հիշել, որ մեր ունկնդիրների վստահությունը շահելու գլխավոր գրավականն ու չափանիշներն են ճշգրտությունը, հավասարակշռությունը եւ անկողմնակալությունը։ Իսկ վստահելիությունն ու հուսալիությունը Ամերիկայի ձայնի մեծագույն արժանիքն է։ Ընդամենը մեկ սխալ կամ ունկնդիրների կողմից որպես կողմնակալ ընկալված տեղեկագրություն կարող է վնասել ճշգրիտ ու հավասարակշռված անհամար տեղեկագրությունների շնորհիվ ձեռք բերված հեղինակությանն ու վստահելիությանը։ Ստորեւ շարադրված են Ամերիկայի ձայնի ոճական ու սկզբնաղբյուրներից օգտվելու կարեւորագույն կանոնները։

Ճշգրտություն

Սա ակներեւաբար որակյալ լրագրության ամենաառաջնահերթ կանոնն է. Ինքնագոհ մի՛ եղեք։ Նախքան հաղորդելը ստուգե՛ք եւ կրկին վերաստուգե՛ք փաստերը։ Մինչ Ամերիկայի ձայնն անտարակույս ձգտում է լուրերն արագորեն հաղորդել ունկնդիրներին, սակայն գերադասում է փոքր ինչ ուշացած, քան թէ ոչ ճշգրիտ լուր հաղորդել։

Սկզբնաղբյուրներից օգտվելը

Որպես կանոն, Ամերիկայի ձայնը պահանջում է երկու սկզբնաղբյուրների, օրինակ երկու անկախ լրատվական գործակալությունների վկայակոչման հիման վրա կազմված լուրեր։ Ակնհայտորեն, եթե հաղորդում եք մի իրադարձության մասին, որին ականատես չեք եղել, նախքան հաղորդելը պե՛տք է գտնեք տեղեկությունը հաստատող երկու անկախ եւ հուսալի աղբյուրներ։ Զգույշ եղեք, հավաստիացեք, որ երկրոդ աղբյուրը վավերական լինի եւ ոչ թե հաղորդի պարզապես մեկ այլ եզակի աղբյուրի վրա հիմնված լուր։ Օրինակ, երբ տեղական մի օրաթերթ տեղեկագրում է ինչ որ մեկի մահվան մասին։ Երկրորդ օրաթերթը չի հաստատում այդ տեղեկությունը, այլ պարզապես կրկնում է, այդ դեպքում այն չի կարող համարվել երկրորդ հավաստի աղբյուր։ Երբեմն ականատեսների կամ խոսնակների վկայակոչման կարիք է զգացվում։

Վկայակոչում

Վկայակոչումը շաղկապված է սկզնաղբյուրների հետ։ Հնարավորության սահմաններում, ցանկալի է, որ ունկնդիրն իմանա, թե որտեղից եք ձեռք բերել տեղեկությունը։ Դա մեծացնում վստահելիությունը։ Օրինակ, Ոստիկանապետ Ալոյանն ասում է, թե վթարի հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Համազգային կուսակցության խոսնակ Առաքելյանն ասում է, թե կուսակցությունը ընտրությունների արդյունքները համարում է կեղծված։ Որոշ աղբյուրներ չեն ցանկանում վկայակոչվել։ Նման դեպքերում, եթե լուրն արժեքավոր է, այլ կերպ վկայակոչեք աղբյուրը։ Օրինակ, ՝՝ Նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներից մեկը ինքնությունը չբացահայտելու պայմանով Ամերիկայի ձայնին ասել է…՝՝, ՝՝Խորհրդաժողովի պատգամավորներից մեկը, որը չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը…՝՝, ՝՝Կոտորածից փախուստ տված երիտասարդ մի կին Ամերիկայի ձայնին ասել է…՝՝, ՝՝ Ընտանիքի անդամների նկատմամբ իր երկյուղից այդ կինը չի ցանկանում, որպեսզի իր անունը նշվի…՝՝

Սկզբնաղբյուրների օգտագործման կանոնները

Մամլո ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները սովորաբար անց են կացվում հատուկ կանոններով։ Ընդունված կատեգորիաներն են On the Record, Վկայակոչողի անունը դրսեւորված, Background, Վկայակոչողի անունը անուղղակիորեն արսեւորված, Deep Background, Վկայակոչողի անունը անուղղակիորեն եւ ընդհանուր ձեւով դրսեւորված, եւ Off the Record, այսինքն տեղեկության հրապարակումն արգելված է։

On the Record: Այս ամենաբացահայտ կատեգորիան է։ Այս նշանակում է, որ մամլո ասուլիսը կամ ճեպազրույցը վարող անձի ինքնությունը, պաշտոնը եւ պատկանած կազմակերպության անունը կարելի է դրսեւորել։

Background: Այս դեպքում չի թույլատրվում անմիջականորեն հիշատակել որեւէ անձի կամ նրա դիրքը։ Չնայած վկայակոչումներն ընդհանուր առմամբ թույլատրվում են, թղթակիցը պետք է հիշի, որ վկայակոչումներն անհրաժեշտ է անյպես ձեվակերպել, որպեսզի ունկնդիրները չկարողանան ճանաչել իրական անձին կամ նրա դիրքը։ Օրինակ, ՛՛ Սպիտակ Տան պաշտոնատարները հայտնում են՛՛, ՛՛ Ալժիրում գերմանական դեսպանատան պաշտոնատարներից մեկը հայտնում է՛՛։ Հաճախ կարելի է տվյալ աղբյուրին պարզապես հարցնել, թե նա ինչպե՞ս է ցանկանում որպեսզի իրեն վկայակոչեն։ Սակայն վկայակոչումը պետք է լինի բարոյական, տեղեկությունը չի կարելի վերագրել մեկ այլ դեսպանատան կամ գործակալության։

Deep Background: Սա օգտագործվում է ճեպազրույցների դեպքում, երբ արգելվում է որեւե կարգի վկայակոչում։ Ճեպազրույցն անցկացնող անձը պետք է նախապես պայմանավորվի հաղորդվելիք տեղեկության գաղտնիության մասին։ Դրա համար սովորաբար օգտագործվում է ՛՛ Միացյալ Նահանգների պաշտոնատարները հայտնում են՛՛, ՛՛Ալժիրում արեւմտյան երկրներից մեկի մի դիվանագետ հայտնում է՛՛։ Աղբյուրն այս դեպքում եւս հաճախ հայտնում է, թե որքանով կցանկանար ճանաչվել այդ գործում։

Off the Record: Այս կարգի ճեպազրույցները հրատարակելու կամ ռադիո-հեռուստատեսային կայաններով հաղորդելու համար չեն։ Դրանք միմիայն հետապնդում են տեղեկատվական նպատակ։

Հավասարակշռված հաղորդում։ Իր պարզագույն իմաստով հավասարակշռված հաղորդում նշանակում է նյութի մեջ ընդգրկել մեկից ավելի կողմերի։ Որեւէ հարցի կամ հակամարտության շուրջ մի կողմի կատարած հայտարարությամբ։ Թղթակցի ամենակատարյալ հայտարարությունը պարունակում է երկու կողմերի խոսնակների կատարած հայտարարությունները։ Օրինակ, Կամբոջայի ընդիմության ղեկավար Սամ Ռեյնսին հայտնում է, որ ընտրություններում տեղի էին ունեցել կեղծումներ երկիրը կառավարող կուսակցության օգտին։ Կամբոջան կառավարող կուսակցության ղեկավար Հուն Սենը ժխտում է այդ ամբաստանությունը, հայտնելով որ ընդիմությունը պարզապես վրդովված է ընտրություններում պարտվելու պատճառով։ Նման հավասարակշռություն մշտապես հնարավոր չէ պահպանել։ Թղթակցից է կախված պատմությունը մինչեւ վերջ հավասարակշիռ վիճակում պահելը։ Օրինակ, ՛՛ Արտաքին գործոց նախարար Մադըլին Օլբրայթը հայտնում է թե Լիբիան Տրիպոլիի մերձակայքում գտնվող գործարաններից մեկում աշխատում է արտադրել քիմիական զենքեր։ Լիբիան դեռեւս պետք է պատասխանի այս մեղադրանքներին, սակայն այդ երկրի ղակավար Մոամմար Քադաֆին անցյալում շարունակ ժխտել է նման մաղադրանքները՛՛։ Օրինակ, ՛՛ Եթովպացի պաշտոնատարները հայտնում են, որ Էրիթրեայի զինյալ ուժերը մտել են Եթովպիայի տարածք եւ պատանդ են վերցրել հարյուրավոր անձանց։ Էրիթրեայի կառավարությունը չի պատասխանել այդ մեղադրանքներին, եւ քանի որ ոչ մի թղթակցի չի թույլատրվել մոտենալ ճակատային գծին, այս տեղեկությունը չի կարող պարզվել անկախ աղբյուրների կողմից՛՛։ Հաճախ կողմերից մեկը հրաժարվում է մեկնաբանություններ կատարել մյուս կողմից կատարած հայտարարությունների, մեղադրանքների, ենթադրությունների առնչությամբ։ Այդ պարագային թղթակիցն այդպես էլ պետք է հայտնի։ Օրինակ, ՛՛ Դեսպանատան խոսնակը հրաժարվեց մեկնաբանել այս խնդրի շուրջ Ամերիկայի ձայնի թղթակցի տված հարցը՛՛։

Արդարություն։ Որպես թղթակից, դուք ձեր հավաքած տեղեկությունը պետք է ներկայացնեք հստակ, հակիրճ եւ անաչառ կերպով։ Զգույշ եղեք որպեսզի խուսափեք այնպիսի բառեր եւ արտահայտություններ գործածելուց, որոնք կհանգեցնեն նրան, որ դուք թերեւս կանխակալ կարծիք ունեք։ Խուսափեք ՛՛ազատության մարտիկ՛՛, ՛՛բռնապետ՛՛, բառերի նման հնարավոր դրվատական եւ նվաստացուցիչ բառերից, եթե դրանք նյութին հստակորեն չեն առնչվում եւ շարադրանքը չեն պարզաբանում։ Հեռու մնացեք ՛՛ մահմեդական ծայրահեղականներ՛՛ արտահայտություններից։ Մինչ այս արտահայտությունը վերաբերում է մահմեդական անձի, որը պահպանողական է իր կրոնական տեսակետների մեջ ու գործնականում, այն շփոթում են ՛՛մահմեդական ծայրահեղականներ՛՛ արտահայտության հետ։ Ամեն դեպքում ցգուշացեք, որպեսզի թույլ չտաք անձնական տեսակետներն ու կարծիքները ներգործություն ունենան ձեր հաղորդումների վրա։ Ձեր բառերն ընտրեք խնամքով։ Օրինակ, ՛՛թշնամու՛՛ զինվորներին մի անվանեք մարդասպաններ իսկ ՛՛բարեկամ՛՛ երկրի զինվորներին ազատության քաջարի մարտիկներ։ Հաղորդման ընթացքում զսպեք ձեր զգացմունքները։ Օրինակ, երբ ականատես եք եղել խռովության, մարտերի կամ բնական աղետների, որոնց ընթացքում մարդու զգացմունքների եւ հուզմունքի մակարդակն ավելանում է, թույլ տվեք որպեսզի ծավալվող իրադարձություններն իրենք ապացույց հանդիսանան։ Ոչինչ, եթե թղթակիցը խոսի հուզված ձայնով, եթե հուզմունքը կենտրոնացած է նկարագրվող իրադարձության վրա։ Հիշեք, որպես թղթակից, երբ ականատես եք մի իրադարձության, դուք չպետք է դառնաք դրա մասնակից։

Հարգալից դիմելաձեւեր։ Ամերիկայի ձայն ռադիոկայանն օգտագործում է հարգալից դիմելաձեւեր, օրինակ, պարոն, տիկին, օրիորդ, պրոֆեսոր, բոլոր անձանց հետ առնչվելիս, բացառությամբ ոճրագործների եւ զվարճանքի ու սպորտի հետ կապ ունեցող անձանց։ Միայն բուժող բժիշկներին են դիմում Doctor բառով, PHD-կոչում ունեցողներին դիմում են պրոֆեսոր, պարոն, օրիորդ դիմելաձեւով, եւ այլն։

Գործողության վայրում լինելը։ Ամերիկայի ձայն ռադիոկայանը ցանկանում է, որպեսզի իր թղթակիցները հնարավորության դեպքում լինեն գործողության վայրում։ Նման վայրից հաղորդում կազմակերպելու դեպքում ունկնդիրները տեղյակ են, որ թղթակիցն այնտեղ է։ Օգտագործեք այն։ Միեւնույն ժամանակ ձեր ունկնդիրներին երբեք մոլորության մեջ մի գցեք, որպեսզի մտածեն որ դեպքի վայրում եք, երբ փաստորեն այնտեղ չեք։ Օրինակ, եթե հաղորդում եք Ալժիրում կատարված մի ռմբահարման մասին սակայն Կահիրեում եք, ձեր հաղորդման ներածականում այդպես էլ հայտնեք։ Նաեւ լավ է, երբ ձեր նյութը սկսում եք հետեւյալ տողերով…՛՛Ալժիրից ստացված կառավարական հաղորդումների համաձայն, մի ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել են քսան անձինք՛՛։ Սակայն առկա են մի քանի դժվարին կացություններ։ Օրինակ՝ դուք գտնվում եք մի վայրում ու ականատես եք լինելու հակառակորդ զինուժերի միջեւ ընդհարման, սակայն այնտեղից չեք կարող հաղորդել ձեր նյութը։ Դուք վերադառնում եք մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող ձեր հենակայան, գրում եք ձեր նյութը եվ այն հաղորդում։ Ձեր հաղորդման վայրը պետք է լինի դեպքերի տարածքը, քանի որ այնտեղ ականատես եք եղել իրադարձությունների։ Օրինակ՝ դուք եղել եք մի հեռավոր շրջանում լուրերի եւ հաղորդման համար մանրամասն նյութ հավաքելու նպատակով։ Դուք չեք կարող ձեր նյութը հաղորդել դեպքի վայրից։ Մի քանի օր հետո վերադառնում եք ձեր հենակայան ձեր պատմությունները գրելու եւ դրանք հաղորդելու նպատակով։ Եթե դրանք հրատապ լուրեր չեն եւ եթե ստուգելով պարզել եք ու կացությունն այնտեղ չի փոխվել, գործողության տարածքն օգտագործեք որպես ձեր հաղորդման վայր։ Դուք կարող եք ձեր հաղորդման ներածական մասը կազմել ունկնդիրներին տեղեկացնելու համար, որ հենց նոր եղել եք վերոնշյալ վայրում, ուր ձեռք եք բերել ձեր տեղեկությունները։

Անմիջական հատվածներ ձայներից։ Դրանք նաեւ կոչվում են ՛՛ձայնային հատվածներ՛՛։ Անմիջական ձայն հաղորդելը հրաշալի է։ Ձայներից հաղորդվող հատվածները չափազանց կբարելավեն ձեր հաղորդումների որակը։ Դրանք ունկնդիրներին հնարավորություն են ընձեռում լսելու թղթակիցների, ձեր հաղորդած իրադարձություններից ազդված շարքային մարդկանց եւ նման իրադարձությունների ներիմաստը քննարկող փորձագետների ձայները։ Ցուցարարների վանկարկումը կամ գործարանի մեքենաների աղմուկի նման շրջապատի ձայներն օրինակ, կարեւոր միջոց են ունկնդիրներին մտովի դեպքի վայր փոխադրելու համար։ Որեւէ անձի անմիջական ձայնից մի հատված պետք է հաղորդել տասից երեսուն վայրկյանի սահմանում, որը կախված կլինի այդ անձի արտահայտած լուրի կարեւորությունից։ Շրջապատի ձայները պետք է օգտագործվեն բավականին երկարատեւ, դեպքի վայրի տրամադրությունը արտահայտելու նպատակով։ Շրջապատի ձայները միշտ փորձեք հաղորդել առանձին, առնվազն երեսուն վայրկյանի սահմանում, հաղորդման առավել որակ ստեղծելու նպատակով։

Հաղորդումն ավարտելը։ Ամերիկայի ձայնի թղթակիցներն իրենց հաղորդումները միշտ ավարտում են հետեւյալ ձեւով։ ՛՛Ձեր անունը, Ամերիկայի ձայն լուրերի համար, եւ դեպքի վայրը՛՛։

Թվեր եւ հաշվումներ։ Զոհված եւ մահացած անձանց թիվը հայտնեք միայն ձեր հաղորդման ներածականում քանի որ այդ թվերը հավանաբար արագորեն կփոխվեն։ Այդ թվերը ձեր ներածական խոսքում հաղորդելու դեպքում այդ հատվածը դյուրությամբ կարելի է թարմացնել իսկ ձեր հաղորդած նյութի հիմնական մասը կմնա։

Հապավումներ։ Զգուշացեք հապավումներ օգտագործելուց, քանի որ դրանք կարող են շփոթեցնել ձեր ունկնդիրներին։ Օրինակ, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ՀՖԲ-ի, ԿՀՎ-ի նման հապավումները կարելի է օգտագործել քանի որ դրանք չափազանց սովորական են եւ գրեթե բոլորը ծանոթ են դրանց։ Այլ հապավումներ ավելի նվազ հանրածանոթ են եւ պետք է օգտագործվեն ոչ հաճախակի կամ պետք է բացվեն։

Հարցազրույցներ

Լավ հարցազրույց վարելը հատուկ հմտություն է պահանջում։ Դրա համար հարկավոր է մտածված մոտեցում եւ փորձառություն։ Տարիների ընթացքում Ամերիկայի ձայնը մի շարք գաղափարներ է մշակել այդ մասին, որոնք հանձնում ենք ձեր ուշադրությանը։ Նախքան հարցազրույցը պարզ եւ հասկանալի ձեւով գրի առնեք հարցերը, անհրաժեշտության դեպքում դրանք քննարկեք խմբագրի հետ։ Կարեւոր է նախապատրաստվել հարցազրույցին, որոշ բաներ իմանալ նյութի մասին։ Դրանից հետո դուք պատրաստ եք հարցազրույց վարելուն։ Եթե այն անձը, որի հետ պետք է հարցազրույց ունենաք դեմ չէ դրա ձայնագրմանը, հանեք միկրոֆոնն ու ձայնագրիչ սարքը։ Եթե հարցազրույց տվողն առարկում է, բացատրեցեք հիմնական օրենքները՝ լրացուցիչ մանրամասների համար տես ՛՛Ոճի եւ օգտագործման խորհուրդներ՛՛ բաժինը։ Դիվանագետներից շատերը դեմ են հարցազրույցի ձայնագրմանը, այդ իսկ պատճառով դեսպանատան պաշտոնյայի հետ այդ մասին զրուցելիս սկզբից եւեթ պարզեք հարցազրույց վարելու կարգը։ Մի՛ վհատվեք, եթե հարցազրույց տվողը չի ցանկանում, որպեսզի այն ձայնագրվի։ Նույնիսկ չձայնագրված հարցազրույցը կարող է օգտակար տեղեկությունների աղբյուր հանդիսանալ։ Նախքան ձայնագրելը ստուգեք հարցազրույց տվողի ձայնի մակարդակը, նրան խնդրելով բարձրաձայն ասել իր անուն-ազգանունն ու զբաղեցրած պաշտոնը։ Այդպիսով դուք կիմանաք, թե ինչպես պետք է ճիշտ արտասանել նրա անունը։ Այնուհետեւ ինքներդ հակիրճ կերպով ներածական կարդացեք եւ ձայնագրեք, դա կարող է հնչել այսպես՝ ՛՛ Խոսում է թղթակից Վահան Գեւորգյանը Երեւանից։ Ես հարցազրույց եմ վարում ՛՛Գիտելիք՛՛ ընկերության նախագահ Տիգրան Մեհրաբյանի հետ՛՛։ Դրանից հետո տվեք ձեր առաջին հարցը։ Կարճ նախաբանը կարեւոր է, սակայն պետք չէ հարցազրույցը սկսել երկար հայտարարությամբ։ Հարցը տալուց հետո գործն ավարտված մի համարեք, սպասելով պատասխանի ավարտին հաջորդ հարցը տալու ակնկալությամբ, այլ ուշադիր լսեք պատասխանը, որպեսզի դրանից ելնելով կարեւոր եւ տրամաբանական հարց տաք։ Մի՛ խուսափեք սզբունքային հարցեր տալուց, դա ձեր պարտականությունն է։ Գերադասելի է հարցազրույցը չսկսել ամենացավոտ հարցադրումներից, եթե, իհարկե, դուք սահամանափակված չեք մեկ-երկու հարց տալով։ Մի՛ թողեք ամենակարեւոր հարցը վերջի համար, որովհետեւ միգուցե այդ հարցը տալու հնարավորություն կամ ժամանակ չունենաք։ Փոխարենն այդ հարցը տվեք հարցազրույցի մեջտեղում, որպեսզի կարողանաք անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հարցեր տալ դրա վերաբերյալ։ Բառացիորեն կամ փոխաբերական առումով միկրոֆոնը մի՛ հանձնեք այն անձին, որի հետ հարցազրույց եք վարում։ Թղթակիցը դու՛ք եք, հարցեր տվողը դուք եք, հարցազրույցի բուն նյութից չշեղվելու նպատակով կարող եք ընդհատել այն, կամ էլ հարցազրույց տվողի ասածի հիման վրա նոր հարցադրում անել։ Թույլ մի՛ տվեք, որպեսզի նա մի նյութից անցնի մյուսին եւ ձեզ կամ Ամերիկայի ձայնն օգտագործի զուտ իր համոզմունքները տարածելու համար։ Որպես թղթակից ձեր հարցերը պետք է լինեն պարզ ու հակիրճ։ Երկխոսության մի՛ բռնվեք հարցազրույց տվողի հետ, որպես թղթակից հեռավորություն պահեք ձեր եւ նրա միջեւ։ Երբեք մի՛ արտահայտեք ձեր անձնական կարծիքը։ Հարցերը պետք է լինեն կարճ։ Հացազրույցի վերջում շնորհակալության խոսք ասեք։ Թեեւ Ամերիկայի Ձայնի թղթակիցները նախքան հարցազրույցը հարցերը գրավոր կերպով չեն ներկայացնում հարցազրույց տվողին, որոշ ավագ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ պահանջում են, որպեսզի իրենց հարցերին նախապես ծանոթանալու հնարավորություն տրվի։ Այդ դեպքում լրացրեք հարցազրույց ունենալու մասին հարցաթերթիկը, մեջը նշելով, թե ընդհանուր առմամբ ինչ հարցերի մասին կցանկանայիք հարցազրույց ունենալ։ Թղթակիցը միշտ պահպանում է հարցազրույցի ընթացքում լրացուցիչ հարցեր տալու իրավունքը, իսկ հարցազրույց տվողը իրավունք ունի չպատասխանել այս կամ այն հարցին։

Նյութի ընթերցումը։

Հետեւյալ տեղեկությունը հնարավորություն կընձեռի ձեզ ընդհանուր պատկերացում կազմել ընթերցման եւ ձայնի որակի մասին։ Մեր առաջին պահանջը ռադիոյով լսելու համար հաճելի ձայն ունենալն է։ Ամերիկայի ձայնը ձայնի խիստ չափանիշներ ունի։ Մենք պահանջում ենք, որպեսզի խոսողը ձայնն օգտագործի իր ասածին հատուկ կշիռ փոխանցելու համար։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բառերի պարզ եւ հստակ արտաբերմանը եւ խուսափում ենք արհեստական շեշտադրումներից։ Խոսքը պետք է լինի բնական եւ ոչ արագ։ Կարդացեք ձեզ համար հարմար արագությամբ։ Մի՛ շտապեք։ Ամերիկայի ձայնը պետք է անաչառորեն եւ փաստացիորեն լուսաբանի լուրերը։ Անձնական նախասիրությունները պետք է հեռու պահել ռադիոհաղորդումներից, չի կարելի լրացուցիչ իմաստ հաղորդել ձայնի հնչերանգի կամ շեշտադրության միջոցով։ Փաստերն իրենք պետք է խոսեն իրենց մասին։ Ամերիկայի ձայնի թղթակիցը պետք է լինի անկողմնակալ, բայց ոչ անտարբեր։ Ձեր ձայնը պետք է լինի հեղինակավոր եւ հստակ։ Անհրաժեշտ է գիտակցել, որ մեծ տարբերություն կա պարզապես բառերն ընթերցելու եւ տեղեկությունը այնպես հաղորդելու մեջ, որպեսզի այն գրավի ունկնդիրների հետաքրքրությունը։ Մի պահ պատկերացրեք, որ մի անձի եք միայն հաղորդում ձեր տեղեկությունը։ Մի խոսքով, թարգմանությունը պետք է լինի իմաստալից, իսկ ընթերցումը գրավիչ։

ԽՄԲԱԳՐՄԱՆ, ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՒ ՀԱՆՁՆՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

(փոփոխության կենթարկվի ընդունված գործընթացի հետ համաձայնեցվելու համար)

Խմբագրում

Արտահաստիքային թղթակիցների հղած պատմությունները կարող են լիազորվել Ամերիկայի ձայնի կողմից կամ էլ թղթակիցն ինքը կարող է պատմություն առաջարկել խմբագրին։ Հիշեք, հաղորդման թեման ձեռնարկելուց առաջ համոզվեք, որ խմբագրի կողմից վավերացված է։ Ձեր պատմությունը գրելուց հետո այն ուղարկեք ձեր խմբագրին համակարգչային նամակի, մոդեմի կամ ֆաքսի միջոցով, կամ էլ հեռախոսով այն կարդացեք խմբագրին։ Խմբագրված տարբերակը ձեզ կվերադարձվի հնարավորին չափ շուտ։ Մեր տեղական ռադիոծրագրին վերանայելու հնարավորություն տալու նպատակով Ամերիկայի ձայնը պահանջում է, որ բոլոր բնօրինակները պահվեն Վաշինգտոնում գործող Ամերիկայի ձայնի արխիվում։ /կենտրոնական լրատվական բաժինն իր արտահաստիքային թղթակիցների հաղորդումները ինքնաբերաբար պահում է համակարգչի մեջ։ Անգլերենից տարբեր այլ լեզուներով հաղորդող արտահաստիքային թղթակիցներին մենք խնդրում ենք, որպեսզի նյութերը համակարգչային կամ սովորական փոստով ուղարկեն իրենց խմբագիրներին։ Դա մեզ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագ հետազոտել նախորդ հաղորդումները/։ Խմբագրի համար խմբագրման բնականոն գործընթաց է պատմության մեջ փոփոխություններ առաջարկելը, եւ թղթակիցների համար՝ քննարկել այդ փոփոխությունները։ Եթե վերջում կարծիքների տարաձայնություն կա, ապա բնօրինակում փոփոխությունների, հավելումների կամ ջնջումների վերաբերյալ վերջին խոսքը խմբագրինն է։ Խմբագրումն ավարտվելուց հետո կարող եք ձեր հաղորդումը գրանցել։

Թողարկում

Ամերիկայի ձայնը գերադասում է ընդունել լիովին պատրաստ հաղորդում՝ նյութի հետ արդեն իսկ միացված կենդանի մեջբերումներով ու ձայնային ներդիրներով։ Այնուամենայնիվ, գիտենք, որ նման թողարկման աշխատանք հաճախ անհնար է դրսում կատարել։ Մենք կարող ենք առանձին ընդունել ձեր ձայնով կարդացված պատմությունը եւ մեջբերումները։ Դրանք այնուհետեւ կարող են միացվել ու թողարկվել մեր թողարկող բաժնի կողմից։ Եթե ուղարկում եք նման հաղորդում, ապա համոզվեք, որ ձեր նյութի հետ ներառել եք նաեւ թողարկման բաժնին ուղղված հատուկ ցուցումներ։ Ձեր հաղորդումն սկսեք նշելով ձեր անունը, օրը, եւ ձեր հղած նյութի խորագիրը։ Օրինակ. Սա Սամ Ջոնսընն է, Բելգրադից հղում է ծավալուն հաղորդագրություն ՚Կոսովոյի մարտերը՚ խորագրով։ Այն ներառնում է մեկ ձայնային մեջբերում, որը վերջում հաղորդելու համար է։ Առաջարկվող ներածություն. /Կարդա քո ներածությունը/։ Բովանդակություն. Կարդա քո տեքստը։ Երբ հասնես այն կետին, որտեղ պետք է մտցվի առաջին ձայնային մեջբերումը, ասա. ՚Մեջբերումը կատարվում է այստեղ՚։ Նախաբառը. /մեջբերման առաջին մի քանի բառերը/։ Վերջնաբառը. /Մեջբերման վերջին մի քանի բառերը/։ Բովանդակությունն ամփոփելով. ընթերցվող բովանդակությունն ամփոփեք ստորագրելով։ /Սամ Ջոնսըն,Բելգրադից Ամերիկայի ձայնի համար/։ Հիշեք, նման հաղորդում ուղարկելիս միշտ մեջբերումներն այնպիսի հերթականությամբ հաղորդեք, ինչպիսի հերթականությամբ դրանք օգտագործվելու են ձեր նյութում։

Թողարկման ԱՅՈ-ներ եւ ՈՉ-եր

Համոզվեք, որ ձեր մեջբերումները գրանցված են լավ, առանց կողմնակի ֆոնային աղմուկի, հըմմմ-երի ու ժապավենի խզզոցների։ Կարեւոր չէ, թե ձեր գրանցած նյութը ձեզ որքան է դուր գալիս, օգուտ չի լինի, եթե ունկնդիրն այն չհասկանա։ Ներառեք ձայն։ Մեջբերումները կարող են լինել ձայնային կամ էլ շրջապատող հնչյուններ, ինչպես օրինակ՝ շքերթի աղմուկ, զանգերի ղողանջ, երգող կամ բացականչող մարդկանց ձայներ։ Սա ռադիո է, հնչյունը լավ է, հնչյունն օգնում է տրամադրություն ստեղծելու, գուներանգ տալու եւ ունկնդրին հրապուրելու համար։ Պարզապես համոզվեք, որ ձեր օգտագործած ձայները համապատասխանում են այդ հատվածին, հենց այնպես միայն օգտագործելու համար մի՛ օգտագործեք ձայն։ Միանգամից մ՛ի սկսեք անցնել մեջբերման հատվածներին։ Մի՛ ասեք. ՚Բժիշկ Լուիսն ինձ ասաց՚, որին անմիջապես կհետեւի մեջբերումը։ Դրա փոխարեն, մեջբերումը ներկայացրեք լրիվ նախադասությամբ. ՚Բժիշկ Լուիսն ասում է, թե այս նոր դեղամիջոցը խոստումնալից է՚, որից հետո մտցրեք մեջբերումը։ Մեջբերումը մի՛ օգտագործեք ճիշտ այն լեզվով որով օգտագործվել է։ Մեջբերումը պետք է բնական անցում կատարի ձեր ներածությունից հետո։ Որեւէ անձնավորության մեջբերումը մի կատարեք մեկ ուրիշի անվամբ։ Օրինակ, մեջբերման մեջ Բժիշկ Լուիսը խոսում է իր նոր դեղամիջոցի մասին։ Մեջբերումից հետո դուք մի ամփոփեք ասելով. ՚Բժիշկ Էնդրյուսն այս կարծիքին համամիտ չէ՚։ Դա ունկնդրին կշփոթեցնի։ Դրա փոխարեն բժիշկ Լուիսի մեջբերումից հետո կարող եք հետեւյալն ասել. ՚Բոլորը չէ, որ համաձայն են նոր դեղամիջոցի վերաբերյալ բժիշկ Լուիսի կարծիքին։ Հանրահայտ ոսկրաբան, բժիշկ Ռիչըրդ Էնդրյուսն ասում է....՚։ Ձեր հաղորդումը մի ավարտեք մեջբերմամբ։ Դրա փոխարեն ավարտեք մեջբերման հեղինակին վերստին ներկայացնող մի կարճ նախադասությամբ կամ էլ ձեր հաղորդումը եզրափակելու համար համապատասխան հատվածով։ Կարող եք անշուշտ ձեր հաղորդումն ավարտել շրջապատող միջավայրի հնչյունային մեջբերմամբ, որը կարող է ձեր եզրափակման խոսքերի ներքո մարել։ Եթե ձեր ձայնային մեջբերումը հայերեն է, այն ամբողջությամբ կարող է նվագվել եւ սովորաբար 30-40 վայրկյանից ավել չպետք է տեւի։ Եթե ձեր մեջբերումն այլ լեզվով է, այն կարող է տեւել 5-10 վայրկյան, այնուհետեւ թուլանալ անցման կամ վերապատման համար։ Հիշեք, որ բոլոր մեջբերումները պետք է հաղորդել առանձին՝ հաղորդվող նյութի վերջում։ Մեջբերման եւ կարդացողի միջեւ ժամանակի տեւողությունը դարձրեք ականջի ընկալման համար հարմար։ Անցումը չպետք է լինի անմիջապես կամ այնքան արագ, ինչքան ձայնային աններդաշնակությունը եւ այն չպետք է երկարաձգվի այնքան, որ ունկնդրին ստիպի սպասել։ Իբրեւ օրենք, հարմար է կեսից մինչեւ մեկ վայրկյան ընդմիջում տալ հաղորդման մեջբերումից առաջ եւ հետո։

Հաղորդում

Այս բաժինը վերաբերվում է լրատվական սենյակի թղթակիցներին։ Լեզվական ծառայության բաժինները պետք է իրենց իսկ ցուցումները տան, իբրեւ ուղեցույց օգտվելով սրանից/։

Երբ ձեր նյութը խմբագրված ու գրանցված է, այն կարող եք ուղարկել։ Կախված նրանից, թե որտեղից եք ուղարկում ձեր կարդացած նյութերը, դրանք կարող են խմբագիրների կամ թողարկիչների կողմից ընդունվել Լոնդոնում կամ Հոնկոնգում առկա մեր շրջանային լրատվական կենտրոններում կամ էլ Վաշինգտոնում՝ մեր գրանցումների ընդունման կենտրոնում, որ կոչվում է ԲԱԲԼ։ Եթե ձեր ձայնագրությունն ուղարկում եք համակարգչային փոստով՝ Ի-մեյլով, ապա դա արդեն իսկ պետք է մշակած լինեք ձեր խմբագրի հետ։ Լոնդոնի կամ Հոնկոնգի միջոցով գրանցումն ուղարկելու դեպքում ձեր ինքնությունը հայտնեք խմբագրին կամ թողարկման տեխնիկին, նրան ասեք, թե ինչ եք ուղարկում եւ որտեղից։ Նրանք ձեզանից մանրամասն տեղեկություններ կհարցնեն գրանցման նպատակներով այնուհետեւ ձեզ կխնդրեն ձայնի մակարդակը ստուգելու համար խոսել։ Երբ ձեզ թույլատրվի շարունակել, հետ պտտեք ձեր ձայնագրությունը եւ գրանցումն սկսեք սկզբից։ Հաղորդումը Վաշինգտոնի ԲԱԲԼ ուղարկելիս գործընթացը նույնն է։ Ներկայացրեք ձեր ինքնությունը ԲԱԲԼ-ի աշխատողին /օրինակ՝ Սա Ջեյմս Քելլերն է Կիեւից։ Ես ընդարձակ հաղորդում ունեմ ձեզ համար, ՚Ուկրաինայի քաղաքականությունը՚ խորագրով։ Այն երկու մեջբերում ունի, որոնք արդեն իսկ գրանցված են։ Մեջբերումները ես վերջում կհաղորդեմ ամբողջությամբ/։ Գրանցումն ընդունողը կխնդրի ստուգել ձայնի մակարդակը։ Երբ թույլտվությունն ստանաք, հետ պտտեք գրանցումը եւ սկսեք ձեր նյութն սկզբից հաղորդել։ Կարճ հաղորդագրություն ուղարկելիս ձեզ անհրաժեշտ կլինի ներածության ու նյութի բովանդակության միջեւ հաշվարկ անել։ Օրինակ՝ կարդա ներածությունը, ասա. ՚այժմ նյութի բովանդակությունը՝ 5,4,3,2,1՚, այնուհետեւ սկսիր կարդալ նյութդ։ Երկար հաղորդագրությունների, ակնարկների կամ նորությունների համար նման հաշվարկ պետք չէ։

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Խմբագրատան հետ քննարկվելիք ամենակարեւոր հարցերից է վճարումների գումարի եւ դրանք ուղարկելու ձեւերի հարցը, ինչպես նաեւ վճարումների համար լրացվելիք հարցաթերթիկների խնդիրը։

Որքա՞ն վճարում է ինձ տրվելու։

Ամերիկայի ձայնի վճարումները մրցակցական են եւ այդ հարցը պետք է քննարկեք խմբագրատան վարիչի հետ։

Ե՞րբ կստանամ վճարումները։

Ամերիկաձի ձայնի թղթակիցներին վճարում են ամեն ամսվա վերջում։

Ինչպե՞ս պիտի կատարվեն այդ վճարումները։

Ամերիկայի ձայնը վճարում է կամ էլեկտրոնային առաքմամբ կամ չեկով։ Մենք կարող ենք վճարել միջազգային որեւե վալյուտայով։ Եթե հնարավոր է մենք չեկն ուղարկում ենք գրանցված նամակով։ Նման բնույթի բոլոր հարցերը նախապես պետք է քննարկեք խմբագրատան վարիչի հետ։

Կարիք ունե՞մ ես հարցաթերթիկներ լրացնելու։

Վճարումը կատարելու համար Ամերիկայի ձայնը ձեր մասին կարիք ունի որոշ հիմնական տեղեկությունների։ Օրինակ, ձեր անունն ու ազգանունը, հասցեն, բանկի գրքույկի համարը եւ այլն։ Խմբագրատան վարիչից պետք է խնդրեք համապատասխան հարցաթերթիկներ եւ լրացնեք դրանք։

Ես պետք է վճարվեմ յուրաքանչյուր հաղորդագրության համար առանձի՞ն։

Դուք պետք է գրանցեք ձեր բոլոր հաղորդագրությունները, նշելով դրանց թվականները, վերնագրերը եւ հաղորդագրության բնույթը։ Այնուհետեւ ամսվա վերջում այդ ցանկը պետք է ուղարկեք խմբագրատան վարիչին։ Այդպիսով մենք կարող ենք համեմատել ձեր ցանկը մեր ցանկի հետ եւ տարաձայնության դեպքում խորհրդակցել։ Դրանից հետո մեր հաշվապահական բաժինը կհաշվի վճարման ընդհանուր գումարը եւ այդ վճարումը կառաքի համապատասխանորեն։