Մատչելի հղումներ

Աշխարհի շուկաներում աճ է գրանցվել


Ասիայի և Եվրոպայի շուկաներում ներդրողների կողմից ձեռնարկված գործողությունները նպաստել են շուկաներում գրանցված աճին, որը հետևել է եվրոյի գոտու պետությունների կողմից Իսպանիայի ֆինանսական դժվարություններ ապրող բանկերը փրկելուն ուղղված՝ 125 միլիարդ դոլար ծավալով օգնություն տրամադրելու համաձայնության:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի շուկաներում երկուշաբթի օրը վաճառքների սկզբից հետո գրանցվել է 2 տոկոսի աճ, իսկ Իսպանիայի արժեթղթերի շուկաներում՝ 4 տոկոսի աճ:

Ճապոնիայի «Նիկեյ» և Հոնկոնգի «Հանգ Սենգ» ինդեքսները վաճառքների փակման ժամանակ նույնպես գրանցել են աճ, որը կազմել է համապատասխանաբար 2 և 2,4 տոկոս:

Վերլուծաբանների համաձայն, բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին շաբաթ օրը ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է Իսպանիայի բանկերին օժանդակություն ցուցաբերելու գործում: Նրանք զգուշացրել են սակայն, որ համաձայնությունն այն որոշումը երկրի տնտեսական խնդիրները լուծող վերջնական որոշումը չէ:

XS
SM
MD
LG