Շաբաթ, 06 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 10:59

    ԱՄՆ

    «Հարկերը բարձրացնելու դեպքում միջին դասի սպառողներն ավելի քիչ գումար կծախսեն». ԱՄՆ-ի Սպիտակ տուն

    ԱՄՆ-ի Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասի ընտանիքների հարկման դրույքաչափը բարձրացնելու դեպքում, 2013 թվականին սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով

    x
    ԱՄՆ-ի Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013 թվականին սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով:
     
    Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի և Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք  Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրամադրվող հարկային արտոնությունները և սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները:
     
    Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու և Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով:
     
    «Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման և դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին», - ասված է զեկույցում:
     
    Տնտեսական խորհրդականների խորհրդի գնահատականների համաձայն, հարկման ավելացման հետևանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առևտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009 թվականի հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է ինը տոկոս:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.