Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 11:43

ԱՄՆ

ԱՄՆ-ը հնարավորինս ակտիվ համագործակցություն կծավալի Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ

Արտգործնախարարություն խոսնակ Նուլանդ. «Կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն նաև կխոսենք տարաձայնությունների մասին»

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա ՆուլանԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլան
x
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլան
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլան
Արմեն Հովհաննիսյան
«Մենք պետք է փորձենք հնարավորինս ակտիվ համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի վերաբերյալ՝ լինեն դրանք երկկողմանի հարաբերությունների հարցեր, Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերաբերող տարածաշրջանային խնդիրներ, թե գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն»:
 
Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նախարարությունում նախօրեին անցկացված ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:
 
Վիկտորիա Նուլանդ նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վաղուց համագործակցում են այն ոլորտներում, որտեղ երկու պետությունները կարող են համատեղ գործել:
 
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մնում է Միացյալ Նահանգների դաշնակիցը, Վիկտորիա Նուլանդը հիշեցրել է, որ «դաշնակից» բառը սովորաբար կիրառում են այն պետության նկատմամբ, որի հետ պաշտպանության մասին համաձայնագրով փոխադարձ պարտավորություններ են նախատեսված:
 
«Ռուսաստանն արդեն վաղուց գործընկերության հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ այն հարցերում, որտեղ կարող ենք համատեղ գործել: Կարծում եմ՝ ընդհանուր մոտեցումը մինչ այժմ կայանում է նրանում, որ մենք պետք է փորձենք հնարավորինս ակտիվ համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի վերաբերյալ՝ լինեն դրանք երկկողմանի հարաբերությունների հարցեր, Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերաբերող տարածաշրջանային խնդիրներ, թե գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն», - ասել է Նուլանդը:
 
«Միաժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում պատրաստ ենք հստակ և բաց հայտնել մեր դիրքորոշման մասին, որոնք առկա են, օրինակ, մարդու իրավունքների ոլորտում, Ռուսաստանում ժողովրդավարության որակի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ: Արդեն իսկ անհանգստություն ենք արտահայտել նրանց կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի և որդեգրումների շուրջ ընդունված որոշումների վերաբերյալ՝ որոշումների, որոնցից, մեր կարծիքով, առաջին հերթին կտուժեն հենց նրանք: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք շարունակել համագործակցությունն այնտեղ, որտեղ հնարավոր է՝ միաժամանակ չթաքցնելով տարաձայնությունները», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
 
Ճեպազրույցի ընթացքում Վիկտորիա Նուլանդը չի նշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան այցելության ամսաթիվը՝ խորհուրդ տալով այս հարցը տված լրագրողին նախագահ Օբամայի աշխատանքային ծրագրից տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ի Սպիտակ տանը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Քոբանին` որպես թուրք-քրդական խաղաղության գործընթացի բանալիi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.10.2014