Մատչելի հղումներ

Օբամայի սիրիացիների ներգաղթի ծրագիրը հարցականի տակ է


Dr. Zaher Sahloul, with the Syrian American Medical Society and American Relief Coalition for Syria, in front of the White House in Washington, calling on the Obama Administration to do more to address the ongoing crisis in Syria, Wednesday, Sept. 16, 201
Dr. Zaher Sahloul, with the Syrian American Medical Society and American Relief Coalition for Syria, in front of the White House in Washington, calling on the Obama Administration to do more to address the ongoing crisis in Syria, Wednesday, Sept. 16, 201

ԱՄՆ-ի նահանգապետերը պնդում են, որ Սիրիայից փախստականների ժամանումը ցանկալի չէ իրենց համար, մինչդեռ նախագահ Օբամայի նախագծի համաձայն, ԱՄՆ-ը պատրաստվում է ընդունել սիրիացի 10 000 փախստական:

ԱՄՆ-ի դռները փախստականների առջև փակելու վերաբերյալ պահանջները առաջ եկան, երբ պարզվեց, որ Փարիզում իրականացված հարձակումների ահաբեկիչներից առնվազն մեկը փախստականի կարգավիճակով էր մուտք գործել Եվրոպա: Եվ դա կասկածներ է հարուցում նաև ԱՄՆ մուտք գործող սիրիացիների վերաբերյալ:

Հյուսիսային Քարոլինայի նահանգապետ Փեթ Մըքքորին անհանգստացած է այդ առումով. «Մենք խնդրում ենք Նախագահին դադարեցնել սիրիացի փախստականներին ուղարկել Հյուսիսային Քարոլինա, մինչև, որ մենք չհամոզվեք դաշնային ստուգումների արդյունքների ապահով ու վստահելի լինելու վերաբերյալ», - ասել է նահանգապետը:

Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարությունը հակասական ճնշումների ներքո է՝ աջակցել ահաբեկչության զոհերին, թե՝ հոգ տանել ամերիկացիների անվտանգության մասին: Նախագահական ընտրությունների հանրապետականների մրցապայքարի թեկնածուներից Բեն Քարսոնը երկուշաբթի նշեց Սիրիայից փախստականների ժամանման վերաբերյալ իր բացասական վերաբերմունքի մասին. «Ես կկանգնեցնեի ներգաղթը: Կոնգրեսը, պետք է ֆինանսավորումից զրկի նման ծրագրերը», - ասել է նա:

Օբամայի վարչակազմը ավելի վաղ ավելացրել էր Սիրիայից ԱՄՆ ներգաղթող փախստականների քանակը 2000-ից 10 000-ի: Թուրքիայում կայացած Մեծ քսանյակի գագաթաժողովում, երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Օբաման մերժել է սիրիացի փախստականների մուտքը ԱՄՆ արգելակելու մասին պահանջները. «Մենք նաև պետք է մտաբերենք, որ այս փախստականներից շատերը հենց իրենք ահաբեկչության զոհ են: Նրանք այդ պատճառով են փախչում: Դուռ շրխկացնել նրանց առջև դավաճանություն կլինի մեր արժեքների հանդեպ», - ասել է Օբաման:

Փախստականների իրավապաշտպանները հակառակվում են արդեն ԱՄՆ ներգաղթի ճանապարհին գտնվող անձանց վերստուգելու ու հավելյալ ստուգումներ իրականացնելու գաղափարներին՝ մեջբերելով, որ Ներքին անվտանգության նախարարությունը արդեն իսկ կատարել է նման ստուգումներ նախքան մուտքի թույլտվություն հատկացնելը:

XS
SM
MD
LG