Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքից հարվածում է Սիրիայում բնավորված ալ Նուսրային


An unmanned aerial vehicle maneuvers on the runway after it landed at the Incirlik Air Base, on the outskirts of the city of Adana, southern Turkey, July 30, 2015.
An unmanned aerial vehicle maneuvers on the runway after it landed at the Incirlik Air Base, on the outskirts of the city of Adana, southern Turkey, July 30, 2015.

Պենտագոնը նշել է, որ անօդաչու օդանավերով իր առաջին հարվածային գործողություններն է ծավալել Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ի զինվորականները նշում են որ գործողությունները Ասադի կողմնակիցների դեմ չի ուղղված և նպատակ ունի օդից պաշտպանել դաշնակիցներին Սիրիայում այլ խմբավորումներից:

Ըստ Պենտագոնի խոսնակ կապիտան Ջեֆ Դեյվիսի, անցյալ շաբաթվա վերջին, անօդաչու օդանավերն օդ են բարձրացել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանից. "Այս պահին, ոչ մի իրական հարված չի իրականացվել, սակայն օդանավերն արդեն թռիչքներն իրականացնում են սպառազինված":

Ըստ Դեյվիսի, ԱՄՆ-ը ծրագրում է նաև ռազմակայանից իրականացնել օդաչուավար ինքնաթիռների թռիչքներ:

Դեյվիսի խոսքերով, նոր ռազմաօդային առաքելությունները Թուրքիայի տարածքից առաջին անգամ են իրականացվում "Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում:

Սակայն ովքե՞ր են այդ թշնամիները: Ըստ Դեյվիսի, նրանք կարող են լինել Ալ Քաիդայի համակիրներից, որոնք հայտնի են "Ջաբհաթ ան Նուսրա" անվամբ: Սակայն, թեև այդ տեղեկությունը շատ հավանական է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այն:

Պենտագոնի խոսնակն ասում է, թե ԱՄՆ-ն ռազմաօդային հարվածները ուրբաթ օրը սկսել է այն ուժերի դեմ, որոնք հարձակումներ էին իրականացնում կոալիցիոն ուժերի կողմից մարզված ապստամբ խմբավորումների դեմ։

Պենտագոնը հայտարարել է, թե պատճառ չկա ենթադրելու, որ այս խմբերը, որոնք հայտնվել են իր օդային գրոհների ներքո, առնչություն են ունեցել Սիրիայի վարչակարգի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը երկուշաբթի վերահաստատել էր, որ պատերազմ չի մղում ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի։

Այնուամենայնիվ Սպիտակ տունը երկուշաբթի զգուշացրել է Սիրիայի վարչակարգին չմիջամտել գործողությունների ընթացքում: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը ասել է, որ չնայած Ասադը մինչ այժմ ենթարկվել է ԱՄՆ-ի պահանջներին, բայց դա ամենևին չի նշանակում, թե նա դիտվում է իբրև դաշնակից ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ գործողություններում:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG