Կիրակի, 21 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 01:33

ԱՄՆ

ԱՄՆ-ը պահանջում է խիստ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Արբանյակային վերջին լուսանկարները վկայում են Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձարկման հարթակում ծավալված բարձր ակտիվության մասին

x
Արմեն Հովհաննիսյան
Միացյալ Նահանգների բարձրաստիճան  դիվանագետներից մեկի համաձայն, Վաշինգտոնը պահանջում է խիստ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ վերջինիս կողմից անցյալ ամիս հրթիռի հաջողությամբ ավարտված փորձարկումից հետո:
 
ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քուրտ Քեմփբելը Սեուլ կատարվող այցի ժամանակ ասել է, թե սպասում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը մոտակա ապագայում պաշտոնապես քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ:
 
Ասիայում Միացյալ Նահանգների բարձրագույն հանձնակատար Քեմփբելը զգուշացրել է նաև, որ Հյուսիսային Կորեան չպետք է այլևս ձեռնարկի որևէ «սադրիչ» գործողություն, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, Փխենյանը նախապատրաստվում է միջուկային զենքի փորձարկման:
 
«Մենք զբաղեցնում ենք հստակ դիրքորոշում, որի համաձայն որևէ սադրիչ քայլ չի խրախուսվի: Սերտ համագործակցություն ենք ծավալել շահառու հիմնական կողմերի հետ, ներառյալ Հարավային Կորեան և ՄԱԿ-ը՝ անցյալ տարվա վերջին հրթիռի իրականացված փորձարկումից հետո դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ», - ասել է Քեմփբելը:
 
Արբանյակային վերջին լուսանկարները վկայում են Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձարկման հարթակում ծավալված բարձր ակտիվության մասին՝ ավելացնելով մտավախություններն այն մասին, որ անցյալ տարվա դեկտեմբերին իրականացված հրթիռի փորձարկմանը կհետևի միջուկային զենքի փորձարկում, ինչպես դա արվել է 2006 և 2009 թվականներին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսության վատթարացման պատճառը ոչ-թե արեվմտյան պատժամիջոցներն են, այլ ռուսական կառավարության վարած սխալ ռազմավարությունըi
|| 0:00:00
...  
🔇
X
19.12.2014