Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սկսած 2008 թվականից առաջին անգամ բյուջեի ավելցուկ է գրանցվել


Միացյալ Նահանգները բյուջեի առաջին ավելցուկն է գրանցել գրեթե չորս տարվա ընթացքում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցյալ ամսվա ընթացքում սկսած 2008 թվականի սեպտեմբերից առաջին անգամ գանձապետարան մուտքագրված գումարների ծավալը գերազանցել է ծախսերը:

Բյուջեի մուտքերի ավելացումը զարմանալի չէ, քանի որ ապրիլ ամսին ամերիկացիները հարկեր են վճարում, սակայն այս տարի սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կրկին կկազմի մեկ տրիլիոն դոլար: Որոշ տնտեսագետներ այնուամենայնիվ կարծում են, որ չորս տարվա ընթացքում առաջին անգամ գրանցված բյուջեի ավելցուկն ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման նշան է:

Կառավարական աղբյուրները հինգշաբթի օրը տեղեկացրել են նաև, որ մարտ ամսին աճել է երկրի առևտրային պակասուրդը՝ ներմուծվող ապրանքների ծավալի աճի պատճառով: Առևտրային պակասուրդի աճը կազմել է 52 միլիարդ դոլար՝ 14 տոկոսով գերազանցելով փետրվար ամսին գրանցված տվյալները: Որպես պատճառ են նշվում ներմուծվող նավթի բարձր գները, ինչպես նաև արտասահմանյան արտադրության համակարգիչների, հեռուստացույցների, բջջային հեռախոսների և հագուստի նկատմամբ բարձր պահանջարկը:

Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտուրը կազմել է առևտրի պակասուրդի ընդհանուր ծավալի 40 տոկոսը:

XS
SM
MD
LG