Շաբաթ, 13 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 02:22

    ԱՄՆ

    ԱՄՆ-ում քաղաքական վիճաբանությունը վնաս է հասցնում տնտեսությանը

    Տնտեսագետներից շատերը զգուշացնում են, որ հարկերի նման բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը կարող են պատճառ դառնալ տնտեսական նոր անկման

    x
    Միացյալ Նահանգներում քաղաքական չդադարող վիճաբանությունը վնաս է հասցնում արժեթղթերի և հումքի շուկաներին: Այն նաև ստիպում է ԱՄՆ-ում տոնական գնումներ կատարողներին խնայել իրենց ունեցած միջոցները:
     
    Մեկ տակառի դիմաց նավթի գինը երկուշաբթի օրը նվազել է՝ նվազելով 89 դոլար ցուցանիշից, քանի որ նավթի վաճառականները մտահոգություն ունեն, որ տնտեսական հնարավոր անկումը կարող է նվազեցնել էներգակիրների նկատմամբ պահանջարկին: Վաճառքների օրվա սկզբին ամերիկյան ընկերությունների արժեթղթերի գինը անկում է գրանցել, մինչդեռ Եվրոպայի և Ասիայի ընկերությունների արժեթղթերի գինը վաճառքների օրվա փակման ժամանակ գրանցվել են ինչպես արժեթղթերի գների անկման, այնպես էր բարձրացման ցուցանիշներ:
     
    Միացյալ Նահանգներում սպառողների վստահության վերաբերյալ անցյալ շաբաթվա վերջ հրապարակված զեկույցի համաձայն, երկրում գրանցվել է սպառողների վստահության անկում, ինչը կարող է վնասակար լինել Միացյալ Նահանգներում տնտեսական գործունեության շարժից ուժ հանդիսացող՝ սպառողների կողմից կատարվող ծախսերին:
     
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Կոնգրեսում իր կողմից գլխավորած դեմոկրատական կուսակցության դաշնակիցների և երկրում ընդդիմություն կազմող հանրապետականների միջև բանակցությունները փակուղի են մտել՝ պետական ծախսերի և հարկերի դրույքաչափերի շուրջ համաձայնության չգալու պատճառով: Կողմերի միջև համաձայնության չգալու պատճառով գալիք տարվա սկզբին ուժի մեջ ինքնաբերաբար կմտնի «ֆինանսական ժայռ» անվանումը ստացած միջոցների փաթեթը, որով նախատեսվում է բարձրացնել հարկերի դրույքաչափերը և զգալիորեն կրճատել պետական ծախսերը:
     
    Տնտեսագետներից շատերը զգուշացնում են, որ հարկերի նման բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը կարող են պատճառ դառնալ տնտեսական նոր անկման: Միացյալ Նահանգներում տնտեսական անկումը վնաս կհասցնի այլ պետություններում արտադրված բազմաթիվ ապրանքների նկատմամբ պահանջարկին, ինչը, իր հերթին, կվնասի այս պետությունների տնտեսություններին:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.